Վիլյամ Սարոյան » Բան ունեմ ասելու »
5-7 նախադասությամբ գրի’ր պիեսի ասելիքը։
Պիեսը մի ամանորյա հանդեսի մասին է՝ կազմակերպված աղքատ երեխաների համար։ Նրանք անհամբերությամբ սպասում են Ձմեռ Պապին՝ յուրաքանչյուրը մի երազանք պահած։ Սակայն գալիս է Ձմեռ Պապը և բոլորին հանձնում միևնույն նվերի տուփը։ Երեխաների սպասելիքները չեն արդարանում։
Պիեսի ասելիքն այն է, որ պետք չէ չափից շատ պահանջել և սպասել, այլ պետք է բավարարվել ունեցածով և երջանկանալ դրանով։ Այն ինչ մենք ունենք, մեկ ուրիշը չունի։ ԵՎ ի վերջո երջանկությունը ստանալու մեջ չէ, այլ տալու մեջ է։ Կարևոր չէ, թե ինչ ես տալիս, կարևոր է, թե ինչպես ես տալիս։