
1․ Բնակչության վերարտադրության վրա ի՞նչ գործոններ են ազդում։
Որպես կանոն, բնակչության կրթական եւ մշակութային մակարդակի բարձրացման, քաղաքային բնակչության թվի ավելացման, տնտեսության մեջ կանանց ակտիվ ներգրավման, բնակչության ծերացման, երեխաների կրթության ու դաստիարակության վրա կատարվող ծախսերի աճին զուգընթաց ծնելիությունը նվազում է։ Այսինքն` քաղաքներում ապրող, բարձր կրթական ու մշակութային մակարդակ ունեցող, աշխատող եւ ուշ ամուսնացող կանանց ընտանիքներում երեխաների թիվն ավելի փոքր է, քան գյուղական վայրերում ապրող չքավոր ու ցածր կրթական մակարդակ ունեցող եւ վաղ ամուսնացող կանանց ընտանիքներում:
2․ Զարդացած և զարգացող երկրներում ի՞նչ ժողովրդագրական քաղաքականություն են իրականացնում։
Առաջին տիպին են պատկանում Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի տնտեսապես զարգացած երկրները։ Այդ երկրներին բնորոշ է բնական աճիմիջինից (1,1% կամ 11‰)համեմատաբար ոչ բարձր ցուցանիշները։ Իսկ եվրոպական մի շարք երկրներում վերջին տասնամյակներին բնակչության ծերացման եւ տնտեսական դժվարությունների հետեւանքով նկատելիորեն պակասել է ծնելիությունը (միջին հաշվով մեկ ընտանիքում 1-2 երեխա),եւ մի փոքր ավելացել է մահացությունը։ Դա նշանակում է, որ բնակչության բնական աճը բացասական է (նեղացված վերարտադրություն), եւ արդյունքում տեղի է ունենում բնակչության թվի նվազում` դեպոպուլյացիա։ Եթե նման վիճակը պահպանվում է երկար տարիներ, այն ընդունված է գնահատել որպես ժողովրդագրական ճգնաժամ։Բնակչության վերարտադրության երկրորդ տիպին են պատկանում Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի զարգացող երկրները։ Այդ երկրներին բնորոշ են ծնելիության եւ բնական աճի միջինից բարձր ցուցանիշները եւ մահացության համեմատաբար ցածր կամ չափավոր ցուցանիշներ (20‰-ից ոչ պակաս)։ Եթե այժմ աշխարհում միջին հաշվով մեկ ընտանիքում հաշվվում է 3-4 երեխա, ապա Աֆրիկայի եւ Ասիայի հետամնաց ագրարային երկրներում՝ 6-7 երեխա։
3․ Ուրվագծային քարտեզի վրա նշել 15 պետություններ, որոնք պատկանում են վերարտադրության առաջին տիպին։

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշել 15 պետություն, որոնք պատկանում են վերարտադրության երկրորդ տիպին։

5․ Նշված երկրները դասավորել ըստ վերարտադրության առաջին և երկրորդ տիպի․
Կանադա, Բրազիլիա, Նիգերիա, Սուդան, Ֆրանսիա, Իսպանիա, Սինգապուր, Չիլի, Ավստրիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Արգենտինա, Հունաստան, Իտալիա, Լյուքսենբուրգ, Ղազախստան, Նորվեգիա, Գերմանիա, Հնդկաստան, Չադ, Պակիստան, Մոնղոլիա, Բելառուս, Բոլիվիա, Ավստրալիա։
Առաջին տիպի
Ֆրանսիա Ճապոնիա, Պորտուգալիա Բելգիա, Ռուսաստան Գերմանիա, Կանադա Իտալիա, Չինաստան Մալթա, Ուկրաինա Նոր Զելանդիա,Իսպանիա Հունաստան
Երկրորդ տիպի
Նիգերիա Հնդկաստան, Սաուդյան Արաբիա Ալժիր, Արգենտինա Քենիա, Սիրիա Կամերում, Պակիստան
