Դանիել Վարուժան`»Ցորյանի ծովեր»

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:

Առաջադրանքներ`

1.Վարժ կարդալ սովորի՛ր եւ բացատրի’ր հետևյալ բառերը՝ 
գեղադալար-գեղեցիկ կանաչով պատված, կանաչազարդ
դող-մարմնի սարսուռ
բլուր-գնդաձև կամ կոնաձև բարձունք՝ բարձրություն գետնի երեսին
հուռթի-Արգավանդ, պտղաբեր, բերրի
ալետատա-Ալիքներից տատանվող՝ տարուբերվող
պատմուճան-Զգեստ, վերարկու
փողփողուն-Փողփողացող, ծածանվող
քիստ- Հացազգի բույսերի հասկերի ամեն մի հատիկի գլխին աճող բարակ փշանման կարծր մազիկ
եղի-նոր հասնող ցորեն
սափոր-կժի նման՝ մետաղյա կամ կավե աման՝ հեղուկների համար
կալ- հացահատիկը կալսելու տեղ, կալատեղ
աղորին-
մոլեգին-շատ մոլի, կատաղի

2.Ի՞նչ գույն ես տեսնում, երբ կարդում ես բանաստեղծությունը. հատկապես ո՞ր բառերն ու արտահայտություններն են այդ տպավորությունը ստեղծում։

3.Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը և մեկնաբանի՛ր:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы