1. Տեքստը համառոտի՛ր՝ տասը նախադասություն հանելով (անհրաժեշտության դեպքում բառեր ավելացրո՛ւ կամ փոխի՛ր):
Երկու ընկեր անապատով գնում էին:
Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, ունենալով ջուր չօգնեց ընկերոջը։ Աղետյալը ընկած մնաց:
Եկավ մի քարավան: Մարդիկ կիսամեռ տղային գտան, ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին:
Տղան ուշքի եկավ շարունակեց ճամփան:
Գնա՜ց, հասավ ընկերոջը: Լուռումունջ շարունակեց ճամփան:
Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց։Ոտքը կոտրվել էր:
Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ հասցրեց տուն։
-Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:
2. Տեքստը փոխադրի՛ր` ուղղակի խոսքեր ավելացնելով:
Անցյալ դարի վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց, որ վաճառում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը: Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատիրոջ ցանկությամբ աստղակերպն անվանվեց նրա կնոջ՝ Բետինայի անունով:
3.Ապրել բայն համապատասխան փոփոխության ենթարկի’ր եւ գրի’ր կետերի փոխարեն։
Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելով հիշում էր իր անապատը, խանձված ավազը:Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր տարածություններ գրավելու:Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում:
Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:Այստեղ ապրում ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ապրել ես այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր: