Դասարանական
- Բացատրե՛ք «ատոմ» բառի իմաստը եւ տվե՛ք նրա սահմանումը:
- Պատկերացրե՛ք, որ ձեր ձեռքին կախարդական փայտիկ է, եւ դուք փոխարկում եք ա) քարը՝
ավազի, բ) թթվածինը՝ օզոնի, գ) սառույցը` գոլորշու: Ո՞ր դեպքում եք
դուք քիմիական փոխարկում կատարել: - Հետեւյալ նյութերից որո՞նք են պարզ` ջուր, օզոն, պղինձ, թթվածին, ազոտ:
- Լրացրե՛ք բաց թողած բառը. «Քիմիական տարրը միատեսակ հատկություններով…………. որոշակի տեսակ է»:
- Ո՞ր պնդումն է վերաբերում 1. պարզ նյութին, 2. բարդ նյութին.
ա) ջուրը կազմված է ջրածնի եւ թթվածնի ատոմներից,
բ) մեխը պատրաստված է երկաթից,
գ) ածխաթթու գազը կազմված է ածխածնի եւ թթվածնի ատոմներից, դ) մատիտի գրաֆիտը կազմված է ածխածնի ատոմներից,
ե) շաքարը կազմված է ածխածնի, թթվածնի եւ ջրածնի ատոմներից: