Հոմանիշ և հականիշ բառեր

Տեսական մաս

Գործնական աշխատանք

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

Հսկայական-վիթխարի
ողորկ-հարթ
դյութիչ-հմայիչ
ստերջ-անպտուղ
դժվար-խրթին
պարպել- դատարկել
ծավի-բիլ
դսրվատել-գովել
ժողովել- հավաքել
խոնավ-տամուկ

2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր:
փութաջան-ծույլ
երկչոտ-համարձակ
ուսյալ-տգետ
օրինական-ապօրինի
անջրդի-ջրարբի
խորդուբորդ-ողորկ
թանձր-նոսր
գագաթ-ստորոտ
տգետ-ուսյալ
ջինջ-ամբասիր

4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ
Տղայի համար դպրոցի ճանապարհը հեռու և ցուրտ էր թվում։
Մայրիկը մոտ էր դպրոցին։
Տղան արագ-արագ քայլերով հասավ դպրոց։
Դպրոցի ճանապարհը այնքան երկար և ցուրտ էր, որ տղան ստիպված դանդաղ էր գնում։
Այս ամառ շատ շոգ էր։
Պաղպաղակը շատ սառն էր։
Դպրոցի ճանապարհը կարճ էր թվում, բայց իրականում երկար էր։
Արամը շատ արի տղա է։
Դպրոցի վախկոտ շունը սպասում էր, թե երբ ինչ որ մեկը նրան ուտելիք կտա։
Արամի սպիտակ վերնաշապիկը այնքան էր կեղտոտվել, որ սև էր դարձել։
Արամը աշխատում էր մաքուր պահել իր սեղանը։
Մայրիկը հին իրեր էր սիրում, իսկ Արամը նոր։
Ձմռանը Արամը սիրում էր տաք թեյ խմել։
Ամռան շոգին պաղպաղակը այնքան շուտ հալվեց, որ Արամը չնկատեց։
Մուտքը գտնվում էր աջ կողմում, իսկ ելքը ձախ։
Արամը թեք և ուղիղ գծեր էր քաշում։
Հարևանի աստիճանը խախուտ էր, Արամը սայթակեց և ընավ։
Բոլոր ուսուցիչները ցանկանում են, որ բոլոր աշակերտները կայուն մարդիկ դառնան։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы