Համանուն և հարանուն

1.Համանուն են այն բառերը, որոնք ձևով նույնն են, իմաստներով՝ տարբեր, օրինակ՝ տոն (ձայնաստիճան)- տոն (տոնախմբություն), հանդերձ (հագուստ)-
հանդերձ (միասին), մարտ (կռիվ)-մարտ ( ամիս)։

2.Հարանուն են այն բառերը, որոնք ձևով նման են, սակայն իմաստով տարբեր
են։ Օրինակ՝ հրավեր-հրավերք, ցուցում-ցուցմունք, զգացում-զգացմունք,
այգաբաց-այգեբաց։

Գործնական աշխատանք

1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

1. Նա երկու օր ավել աշխատեց։
ավել- ավելի շատ
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։
ավել- տնտեսական իր
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։
յուղ- դետալային յուղ
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։
յուղ- սննդի յուղ
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով
կարող- հագուստ թելով աշխատող մարդ
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։
կարող- ունակ, կարողացող
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։
խմորում-օրգանական նյութերի ռեակցիա
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։
խմոր- հացի նախնական տեսք
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։
գոլ-ֆուտբոլային տերմին
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։
գոլ- ջերմաստիճան

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ- ֆինանսական հարկ, շինության հարկ

2. ավել գնել
3. ոչխարի հոտ- ոչխարի խումբ, ոչխարի հոտ
4. մետաքսի կտոր- մետաքսորակի կտոր, մետաքսից կտրված կտոր
5. Նա ջրում է- ջրում է այգին
6. Նա գնում է- նա գնում է պանիր, նա գնում է տուն
7. Խավարում է- երկինքն է խավարում, նա գտնվում է խավարի մեջ։

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ).
Տղան չէր սիրում երբ կաթի վրա սեր էր հավախվում։
սեր (զգացմունք)
Այնքան էր սիրում նրան, որ պատրաստ էր կյանքը վտանգել:
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման).
Տղան հեքիաթի վերջում կետ դրեց եւ ավարտեց այն։
կետ (ջրային կաթնասուն կենդանի)
Կետը համարվել է աշխարհի ամենամեծ կաթնասուններից մեկը։
3. Քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար).
Տղան մայրիկից թաքուն քանոնով գծեր քաշեց պատին
Քանոն (երաժշտական գործիք)
Աղջիկը այնքան լավ քանոն նվագեց, որ բոլորը զարմացան։
4. Դող (մարմնի սարսուռ).
Դրսում այքան ցուրտ էր, որ տղայի մարմնով դող անցավ։
Դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
Հայրկը փոխեց անիվի դողերը։
5. տոն (ձայնաստիճան).
Տղան տոնը բարձրացրեց մայրիկի վրա։
տոն (նշանավոր իրադարձության նվիրված հանդիսավոր օր)
Այդ տոնին նա պատրաստվում էր հագնել իր կարմիր բլուզը։

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,
հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։

6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով
հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы