1. Դավիթն ունի ավելի շատ խաղալիք, քան Հենրին, իսկ Նարեի խաղալիքները Դավթի խաղալիքներից շատ են։ Ո՞վ ունի ամենաքիչ խաղալիքները
Հենրին ունի ավելի քիչ խաղալիք քան Դավիթն ու Նարեն։
2. Արմենի գրքերը 13-ով շատ են Կարենի գրքերից: Նա իր գրքերից 3 հատը տվեց Կարենին: Դրանից հետո Արմենը Կարենից քանի՞ գիրք ավելի ունեցավ:
10 գրքով ավելի։
3. Տիկին Արևը պատրաստում է բրդուճներ։ Յուրաքանչյուր բրդուճի մեջ դնում է երկու ձու: Քանի՞ բրդուճ կպատրաստի տիկին Արևը, եթե օգտագործի երկուսուկես տուփ ձու, ամեն տուփում՝ 24 ձու:
4. 5 վարունգի և 4 գազարի համար 120 դրամ են վճարել, իսկ 3 վարունգի և 4 գազարի համար՝ 80 դրամ։ Ի՞նչ արժե յուրաքանչյուր բանջարեղենի մեկ հատը:
5.Արսինեն ծաղկի 23 թուփ տնկեց: Բոլոր թփերը, բացի ութից, մանուշակներ էին։ Մանուշակի քանի՞ թուփ տնկեց Արսինեն:
6. Պարտեզում շարքով տնկված էր վարդի 25 թուփ: Մեղուն նստած էր շարքի մի ծայրից հաշված՝ 17-րդ թփի վրա, իսկ խխունջը՝ շարքի մյուս ծայրից հաշված՝ 14-րդի վրա։ Մեղվի ու խխունջի միջև քանի՞ թուփ կար։
7. Տուփում կա 10 կանաչ և 5 սև մատիտ: Առանց նայելու՝ ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, որ հանած մատիտների մեջ ամեն գույնից մատիտ լինի:
8. 1, 2, 3, 5, 8, 13, 21, … թվերը գրված են որոշակի կանոնով: Կռահի՛ր կանոնը և գրի՛ր հաջորդ թիվը:
9. Ագռավն ու մուկը օրական միասին ուտում են 2 հատ ընկույզ: Նրանք միասին քանի՞ հատ ընկույզ կուտեն 2 շաբաթում:
10. Գրքի էջերը համարակալված են 1, 2, 3, 4, 5 և այլն: 5 թվանշանը հանդիպում է ճիշտ 16 անգամ: Ամենաքիչը քանի՞ էջ ունի այդ գիրքը:Your answer