Մամուռներ

Ակվարիումային մամուռ

Մամուռների խառնուրդ

Մամուռներ մամռանմաններ, ցամաքային, հազվադեպ քաղցրահամ ջրերի ինքնասուն բույսեր։ Բաժանվում են 3 դասի՝

  • Անթոցերոտայիններ (Anthocerotopsida),
  • Լյարդամամուռներ (Hepaticopsida)
  • Տերևացողունայիններ կամ իսկական մամուռներ (Bryopsida

Հայտնի է մոտ 27000, ՀՀ-ում՝ 430 տեսակ (մոտ 100-ը Կովկասում հանդիպում են հազվադեպ)։ Մոտ 110-120 ընտանիք, կազմում են մոտ 20 000 տեսակ։

Ամենատարածված տեսակներն են՝ տորտուլա գյուղականը (Tortula ruralis), գրիմիա օվալաձևը (Grimmia ovalis), թելամամուռ արծաթափայլը (Bryumargenteum), թելամամուռ ճմաձևը (Bryum caespiticium), հոմալոտեցիում Ֆիլիպեն (Homalothecium philippeanum), մարշանցիա բազմաձևը (Marchantiapolymorpha) և այլն։ Հանդիպում են բոլոր լեռն, գոտիներում և բուս, համակեցություններում։

Աճում են հողի, ժայռերի, քարերի, ծառերի, տարբեր շինությունների վրա, քաղցրահամ գետերում (մինչև 40 մ խորություններում)։

Կենսաբանական նկարագիր

Խոտանման (բարձրությունը կամ երկարություն՝ 1 մն-ից մինչև 60 սմ), հաճախ՝ անցողուն, համեմատաբար պարզ կազմությամբ, բազմաբջիջ, միամյա կամ բազմամյա բույսեր են, որոնց մոտ ասիմիլացիոն, փոխադրող և մեխանիկական հյուսվածքները մասնակի առանձնացված են։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы