Վանո Սիրադեղյան.«Բուքը, երգը, երեխան>>


Վանո Սիրադեղյան
<<Բուքը, երգը, երեխան>>

Առաջադրանքներ`

1. 5-7 նախադասությամբ գրի՛ր հեղինակի ասելիքը և քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։
Պատմվածքը մի աղքատ տղայի մասին է, որը ցուրտը հաղթահարելով շտապում է դպրոց հասնել տաքանալու ակնկալիքով։ Քանի որ վազելով էր գնացել, ժամանակից շուտ է հասնում դպրոց։ Հեղինակը նկարագրում է, թե որքան դաժան կարող է մարդը լինել՝ ներս չթողնելով սառած երեխային, ինչ է, թե ավագը ասել է, որ ժամանակից շուտ ոչ ոքի ներս չթողնի։

2.Պատմվածքից առանձնացրո՛ւ այն տողերը, մտքերը, որոնք կարևորում ես, առանցքային են։
Վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Ձեռքից եկածը արել էր. գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել, ձեռքն ընկածով կապոտել էր, բայց կարծես բան արած չլիներ։

Դռան փեղկը հույսով ետ գնաց ու դխկոցով դեմ առավ նիգին։

— Էսքան շուտ ո՞ւր ես եկել, այ լակոտ։

Հանգը այնպես չէր, թե՝ այ որդի, բա դու մեղք չե՞ս, բա դու քուն ու դադար չունե՞ս… Ձայնը քնահարամ եղած հարբածի չարություն ուներ, բայց երեխան չարությունը բիձու փնթփնթոց հասկացավ։
Լավ մարդուն նեղություն տալու համար երեխան մեղավորություն զգաց և արդեն ո
րպես ներս մտած՝ բացատրեց, արդարացավ.
Երեխան քարացավ։ Ամոթից մի երկվայրկյան նույնիսկ տաքացավ։ Իր երգելը երգեցողության դասատուն անգամ լսած չկար, իսկ սա Ավագն էր։ Երեխան կուչ եկավ ու սպասում էր, որ վզակոթին տան։ Միաժամանակ սպասում էր դուռը բացվելուն։ Լարումից երեխան մի քիչ էլ տաքացավ։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы