Հարցեր եւ վարժություններ
1 Սահմանե՛ք ֆիզիկական երեւույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:
Երևույթները, որոնց ընթացքում փոխվում են առարկայի ձևը կամ չափսը, նյութի ագրեգատային վիճակը կամ խտությունը, բայց նյութի բաղադրության և կառուցվածքի փոփոխություններ տեղի չեն ունենում, այսինքն նոր նյութեր չեն առաջանում, անվանում են ֆիզիկական։
Օրինակներ՝
Գնդակի գլորվելը,
Ճոճանակի տատանվելը
2. Հետեւյալ երեւույթներից որո՞նք են ֆիզիկական (ընտրությունը հիմնավորե՛ք).
ա) սառույցի հալվելը գ) ջրի գոլորշիանալը
բ) պղնձի սեւանալը տաքացնելիս դ) բաժակի կոտրվելը
- Սահմանե՛ք քիմիական երեւույթ հասկացությունը:Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:
Երևույթները, որոնց ընթացքում փոխվում է նյութի բաղադրությունը, նյութերը մեկը մյուսի են փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր են առաջանում անվանում են քիմիական երևույթներ կամ քիմիական ռեակցիաներ։
Արծաթե զարդի սևանալը
պղնձի սևանալը տաքացնելիս - 4. Հետեւյալ երեւույթներից որո՞նք են քիմիական (ընտրությունը հիմնավորե՛ք).
ա) ջրի եռալը
բ) արծաթե զարդի սեւանալը
գ) երկաթի ժանգոտվելը
դ) կաթի թթվելը
- Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները: Բերե՛ք օրինակներ:
Քիմիական ռեակցիաների ընթանալու հիմնական հատկանիշներն են՝ ջերմության կլանվելը կամ անջատվելը, հոտի հայտնվելը, գույնի փոփոխվելը, նստվածքի առաջանալը, գազի անջատվելը։ - Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ քիմիական ռեակցիաների ընթանալու համար: Թվարկե՛ք ձեզ հայտնի օրինակները: