Գործնական աշխատանք

Հայոց լեզու

  1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ։ Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ անանձրև կլիմայի պատճառով անչափ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունն աճում է: Աղերը Մեռյալ ծովի քարորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է:
  2. 2. Օգտվելով տրված բառերից` բացատրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:

1.Եփվել, բորբոքվել:
 Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր  (եփվել), բայց նա չէր նկատում: Բարկությունից արյունը եռում էր (բորբոքվել) երակներում, սիրտը տակն ու վրա էր      լինում:

2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:

Ընկերացել է  (ընկերություն անել) դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: Ընկերացան, որ միասին անեն իրենց ուժերից վեր այդ գործը (միացան) : Մինչև քաղաք ընկերանամ քեզ (ուղեկցել), որ մենակ չգնաս:

3.Կռել, թակել, գանահարել, քննել:

Ավազակներն այնպես էին ծեծել  (գանահանել) խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Այնպես համառորեն է ծեծում դուռը  (թակել), կարծես վստահ է, որ տանը մարդ   կա:
Երկաթը տաք-տաք են ծեծում (կռել):
Այդ հարցն այնքան ծեծեցին (քննեցին), որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:

4.Ավարտել, վերջը տալ (ուտել):

Գործը վերջացնելուց (ավարտելուց) հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում:
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել (վերջն տվել էր) էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы