ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Քննարկվող հարցեր՝

1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում:               
Մարմինների շարժը երկրագնդում այնպես էլ տիեզերքում կոչվում են մեխանիկական շարժում։

2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ:      
Փողոցում մեքենաների և մարդկանց շարժվելը, թռչունների ճախրելը, ծառի ճյուղի տատանվելը, գետերի ու առվակների հոսալը, տիեզերքում մոլորակների պտտվելը արևի շուրջ և այլն։

3.Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին:
Այն մարմինը, որի նկատմանբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը , կոչվում է հաշվարկման մարմին։

4.Շարժվող գնացքի վագոնում սեղանի վրա դրված է գիրք: Որ մարմինների նկատմամբ է գիրքը՝
ա. շարժվում,
բ. մնում դադարի վիճակում:

5. Ինչն են անվանում նյութական կետ:
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

6. Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ, որ դեպքում՝ ոչ: Բերել օրինակներ:
Երբ հետազոտում ենք Արեգակի շուրջը մոլորակի պտտման օրինաչափությունները, մոլորակներն ու Արեգակը դիտարկում ենք որպես նյութական կետեր, մոլորակների և արեգակի կառուցվածքները, ապա դրանք չի կարելի նյութական կետ համարել։

7.Հետևյալ որ դեպքերում ուսումնասիրվող մարմինը կարելի է համարել նյութական կետ.

    ա) չափագլանով որոշում են պողպատե գնդի ծավալը;

    բ) դիտարկվում է Երկրի պտույտն իր առանցքի շուրջը;

   գ) դիտարկվում է Լուսնի պտույտը  Երկրի շուրջը;

   դ) Ինքնաթիռը վայրէջք է կատարում:

8. Կարելի է երկրագունդը համարել նյութական կետ:

9. Ինչն են անվանում շարժման հետագիծ:
Հետագիծ կոչվում է այն գիծը , որով տվյալ հաշվարակման համակարգում շարժվում է մարմինը։

10. Բերել ուղղագիծ և կորոգիծ շարժումների օրինակներ:

11. Դիտարկել սեղանի վրա գլորվող և գետին ընկնող գնդիկի շարժումը: Գծել նրա շարժման հետագիծը:

12. Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ:
Հետագծի այն մարմնի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ։

13. Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:мяч.png
Տարբեր մարմինների շարժման հետագծերը միմյանցից տարբերվում են, ոչ միայն ձևով, այլև երկարությամբ

14. Կհանդիպեն արդյոք երկու նյութական կետեր, եթե հայտնի է, որ դրանց հետագծերը հատվում են:

15. Չափեք  ձեր քայլի միջին երկարությունը և որոշեք տնից մինչև մոտակա կանգառը ձեր անցած ճանապարհը:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы