Ինքնաստուգում 1․ 7-րդ դասարան

1․ Ի՞նչ է ուսումնասիրում հասարակական աշխարհագրությունը։ /0,5 միավոր/

Հասարակական աշխարհագրություն, ուսումնասիրում է բնակչության և տնտեսության տեղաբաշխման օրինաչափություններն ամբողջ աշխարհում։

2․ Նշե՜լ սխալ տարբերակը․

Աշխարհագրության մեջ պետությունները խմբավորում ենք ըստ․ /0,5 միավոր/

  • տարածքի
  • բնակչության թվի
  • աշխատանքային ռեսուրսի
  • աշխարհագրական դիրքի

3․ Լրացնել նախադասությունները։ /1 միավոր/

Աշխարհի պետությունները ըստ պետական կառավարման ձևի լինում են  միապետությունների և հանրապետությունների։ ։ Գոյություն ունի հանրապետության երկու տեսակ նախագահական և խորհրդարանական ։Նախագահական հանրապետությունում նախագան ընտրվում է ժողովրդի կողմից պարբերաբար կատարվող ընտրությունների միջոցով։ Խորհրդարանական հանրապետության դեպքում նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից։

4․Ո՞ր պնդումն է ճիշտ.   /0,5 միավոր/

  1. Աշխարհի երկրների մեծ մասը կառավարման ձևով միապետություն է:
  2. Նախագահական հանրապետությունում երկրի նախագահն ընտրվում է պառլամենտի (խորհրդարանի) կողմից:
  3. Աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը տարածքային կառուցվածքով ունիտար (միացյալ) են:
  4. Դաշնային պետության տարածքային միավորներն ունեն բացարձակ պետա­կան անկախություն:

5․ Երկրագնդի վրա կամ դրա որևէ տարածքում բնակվող մարդկանց ամբողջությունը կոչվում է.     /0,5 միավոր/

  1. ռասա
  2. ազգ
  3. աշխատանքային ռեսուրս
  4. բնակչություն

6․ Կրոնապետություն է.        /0,5 միավոր/

  1. Մոնակոն
  2. Թուրքիան
  3. Մեծ Բրիտանիան
  4. Վատիկանը

7․ Աշխարհում բնակչության մեծ կուտակումներ ունեցող գլխավոր արեալներից չէ. /0,5 միավոր/

  1. Ավստրալիան
  2. Արևմտյան Եվրոպան
  3. Արևելյան Ասիան
  4. ԱՄՆ–ի հյուսիս–արևելքը

8․ Բնական շարժի հետևանքով սերունդների հերթափոխման գործընթացը կոչվում է.  /0,5 միավոր/

  1. բնակչության կազմ
  2. բնակչության բնական աճ
  3. բնակչության մեխանիկական շարժ
  4. բնակչության վերարտադրություն

9․Երկրի տարածքը 40 հազ. կմ2 է, բնակչության թիվը` 6 մլն մարդ: Բնակչության միջին խտությունը կլինի.        /0,5 միավոր/

  1. 150 մարդ/կմ2
  2. 200 մարդ/կմ2
  3. 100 մարդ/կմ2
  4. 180 մարդ/կմ2

10․ Ի՞նչ է ժողովրդագրական պայթունը․ /1 միավոր/

Ժողովրդական պայթունը ժողովրդի կտրուկ աճն է։

11․ Ի՞նչ ժողովրդագրական քաղաքականություն  իրականացնում զարգացած և զարգացող երկրները․ /1 միավոր/ 

Տնտեսական, վարչա-իրավական, դաստիարակչական, քարոզչական և այլ ձեռնարկումների համակարգ է, որի օգնությամբ պետությունն իր համար ցանկալի ուղղությամբ ներգործում է բնակչության բնական շարժի, ծնելիության վրա։

12․   Ի՞նչ է բնակչության վերարտադրությունը․ /1 միավոր/
Բնակչության սերունդների ծնելիության եւ մահացության նորացման, հերթափոխման գործընթացը անվանում են բնակչության վերարտադրություն:  

13․ Ի՞նչ է միգրացիան․/1 միավոր/
Միգրացիան բնակչության բռնի կամ կամավոր տեղաշարժն է։
Մի երկրից մյուսը կամ նույն երկրում կապված մշտական կամ ժամանակավոր բնակավայրը փոխելու հետ:

14․ Թվարկե՜լ միգրացիայի դրդապատճառները․ /1 միավոր/
Միգրացիայի դրդապատճառները՝ էկելոգիայի վատ լինելը, բնական աղետները, երկրի զարգացումը, կլիման և այլն։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы