Գործնական աշխատանք

1. Առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

 Ա. Ընչաքաղց, զգաստ, լիովին, գթալ, ժրաջան, ամբոխ, զգոն, բազմություն, ամբողջապես, անկշտում, ջանասեր, կարեկցել:

Բ.Լուրթ, համամիտ, տոկուն, հաղթանդամ, ստահակ, ալևոր, մեծամարմին, խարդախ, կայուն, կապտագույն, համակարծիք, զառամյալ:

Գ) զեփյուռ, ճգնել, պերճ, ձանձրալի, ճիրան, մեծանուն, մագիլ, տաղտկալի, սյուք, շքեղ, ջանալ, անվանի:

Ա) Զգաստ -զգոն
Գթալ- կարեկցել
Լիովին- ամբողջապես
Ժրաջան- ջանասեր
Ամբոխ- բազմություն
Ընչաքաղց- անկշտում

Բ) Հաղթանդամ- մեծամարմին
Լուրթ- կապտագույն
Համամիտ -համակարծիք
Տոկուն- կայուն
Ալևոր-զառամյալ
Ստահակ-խարդախ

Գ)Ճիրան- մագիլ
Ձանձրալի-տաղտկալի
Մեծանուն-անվանի
Ճգնել-ջանալ
Զեփյուռ-սյուք
Պերճ-շքեղ

2. Բաց թողնված տեղերում գրել տրված բառերը:

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի նշենի

Հանգստանում էր հողմը բացատում`

Ականջն ամպրոպի ազդանշանին:

(նշենի, ամպրոպ, բացատ, սունկ,)   

3. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել-չափազանցնել

Բ. Շունչ տալ-կենդանացնել

Գ. Սիրտ անել- համարձակվել

Դ. Լույս սփռել-լուսավորել

4. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:
Համակարգչային վատ խաղը կերել էր երեխաների խելքը։
Քաղցած երեխան արդեն աչքերով ուտում էր մայրիկի պատրաստած ուտեստը։
Շուտով նրանց երեխան լույս աշխարհ էր գալու։
Երեխաները ծակուծուկ էին մտել չկարողացանք նրանց գտնել։
Տղան գիշերը ցերեկ էր անում և ամբողջ գիշեր համակարգչով խաղեր խաղում։
Տղան անմիջապես գլխի ընկավ, թե ինչ էր պատահել։

5. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել, 
Երեխան ձեռքով արեց մայրիկին։
Տղան ձեռքով նախշեր արեց ավազին։
աչքը մտնել, 

Տղան մատիտը քիչ էր մնում մտցներ դասընկերոջ աչքը։
Աշակերտը փորձում էր ամեն կերպ ուսուցչի աչքը մտնել։
ձեռք մեկնել,
Տղան ձեռքը մեկնեց տատիկին և օգնեց անցնել փողոցը։
Ընկերները պարտավոր են իրար ձեռք մեկնել։
(ինչ-որ բանի) տակ մտնել:
Տղան մտավ մահճակալի տակ, որպեսզի մայրիկը նրան չգտնի։
Նա այնքան պարտքերի տակ էր մտել, որ ամաչում էր փողոց դուրս գալ՝ վախենալով հանդիպել պարտատերերին։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы