Տեսանյութ մաս 2
Պանիրըկաթից ստացվող կաթնամթերք է, որը արտադրվում է համային տեսականիներով, հյուսվածքներով և ձևերով` կաթնային սպիտակուցային պրազեինների կոագուլյացիայի միջոցով։ Այն պարունակում է սպիտակուցներ և ճարպեր, սովորաբար պատրաստվում է կովերի, գոմեշների, այծերի կամ ոչխարների կաթից։ Արտադրության ընթացքում կաթը սովորաբար թթվեցնում են, և հավելում ֆերմենտային շիճուկով, վերջինս էլ առաջացնում է կոագուլյացիա։ Պինդ նյութերը բաժանվում և սեղմվում են ընդունելով վերջնական տեսք Որոշ պանիրներ ունեն բորբոսային շեր կեղևի, արտաքին շերտի կամ ամբողջ հատվածներում։ Պանիրների մեծ մասը հալվում են ճաշ պատրաստելու ջերմաստիճանում։ Ավելի քան հազար տեսակի պանիր գոյություն ունի և ներկայումս էլ արտադրվում է տարբեր երկրներում։