
Հասակը` 17-30 սմ
Քաշը` 1-3 կգ
Կյանքի տևողությունը` 12-16 տարի
1870 թվականին Վիկտորիա թագուհու կառավարման ժամանակաշրջանում շպիցները Պոմերանիայից հայտնվում են Անգլիայում, որտեղ սկսվում է նրանց գաճաճ ձևի բուծման աշխատանքները։ Անգլիական և ամերիկյան շպիցների լավագույն ներկայացուցիչները մեծ ազդեցություն են թողնում ամբողջ աշխարհի բուծողների վրա և աստիճանաբար այլ երկրների շպիցների ցեղատեսակը փոխվում է, նմանվում պոմերանյան տեսակին։