Գիտելիքների ստուգում

1.Ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը:
Ֆիզիկա բառն նշանակում է բնություն։ Այն առաջացել է հունարեն ֆյուզիս բառից։

2.Որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը:
Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացահայտելն է։

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան:
Ֆիզիկան ուսումնասիրում է մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական լուսային, ատոմային և միջուկային երևույթները, որոնք կոչվում են ֆիզիկական երևույթներ։

4.Ինչ է բնությունը:
Մարդն ապրում է բնության մեջ։ Բնությունն այն ամենի ամբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն՝ ջուրը, օդը, հողը, ծառերը, կենդանիները, աստղերը, մոլորակները։ Մարդը նույպես բնության մաս է։

5.Ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով:
Բնության երևույթ ասելով հասկանում եմ օրինակ ՝ երբ խոր աշնանը սառցակալում են լճակները, գարնանը հալվում է ձյունը, ամռանն անձրև է գալիս, իսկ ձմռանը ձյուն։ Բնության մեջ կատարվող փոփոխություններն անվանում են բնության երևույթներ։

6.Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ:
Ավտոմեքենայի շարժվելը, քարի ընկնելը, ջրի սառչելը, սառույցի հալվելը, ջրի գոլորշիանալը, կայծակը, որոտը ֆիզիկական երևույթների օրինակներ են։

7.Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները:

8.Ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ:
Մեզ շրջապատող ցանկացած առարկա անվանում են մարմին։ Օրինակ՝ բաժակ, պահարան, գրիչ, սեղան և այլն։

9.Ինչ է նյութը:Բերեք օրինակներ:
Այն ինչից որ բաղկացած են մարմինները, կոչվում է նյութ, օրինակ՝ երկաթ, պղինձ, փայտ, ջուր, օդ և այլն։

10.Ինչ է մատերիան:
Այն ամենն ինչ գոյություն ունի տիեզերքում երկնային մարմիններ, բույսեր, կենդանիներ և այլն, գիտության մեջ անվանում են մատերիա։

11.Ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին:
Բնության երևույթների մասին գիտելիքներ ենք ձեռք բերում փորձեր և դիտումներ կատարելով։

12.Ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից:
Փորձով կարելի է մի քանի անգամ ուսունասիրել երևույթը և տարբեր չափումներ կատարել, իսկ դիտումով ոչ

13Ինչ է վարկածը:
Վարկածը ուսումնասիրվող երևույթի մասին արված ենթադրությունն է։

14.Ինչ է օրենքը:
Օրենքները բացահայտում են բնության  տարբեր երևույթների միջև կապերը, բացատրում դրանց պատճառները:

15.Ինչ է  ֆիզիկական տեսությունը:
Ֆիզիկական տեսությունը ոչ միան բացահայտում է հայտնի երևույթները, այլև կանխատեսում է նոր, դեռևս անհայտ երևույթները եւ դրանց հետեւանքերը:

16.Ֆիզիկական մեծությունների չափումներ,չափումների դերը գիտության մեջ:
Յուրաքանչյուր գործ անելիս մենք կատարում ենք չափումներ: և գիտականորեն որեւէ բան հիմնավորելիս չափումները ևս անհրաժեշտ են:

17..Ինչ է նշանակում չափելոորևէ ֆիզիկական մեծություն:
Չափել որևէ ֆիզիկական մեծություն, նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ:

19.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք:

20.Ինչ չափիչ   սարքեր    եք ճանաչում: Թվարկեք:
Կշեռք, ջերմաչափ, քանոն, չափագլան, չափերիզ։

21.Այդ սարքերը ինչ ֆիզիկական մեծություններ են չափում:
Զանգված, ջերմություն, երկարություն, մլ կամ լ։

22.Ինչ է չափիչ սարքի սանդղակ:
Բաժանումների գծերը և որոշ գծերի մոտ գրված թվերը միասին կոչվում են սանդղակ:

23.Որն է չափիչ սարքի չափման սահմանը:
Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման:

24.Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք:
Երկու գծիկների միջև եղած հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք:

25.Ինչից է կախված չափման սխալը:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы