1) Թվաբանական ո՞ր գործողություններն են ոչ միշտ կատարելի բնական թվերի բազմության մեջ։
—
2) Գտե՛ք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը, եթե նրա չափումներն են՝ 356սմ, 412սմ, 5 սմ։
3) Խաղողից ստացված չամիչի զանգվածը կազմում է այդ խաղողի զանգվածի 20 %-ը։ Ինչքա՞ն խաղող պետք է վերցնել 5 կգ չամիչ ստանալու համար։
4) Հայտնի է, որ a-ն ամբողջ թիվ է։ Կարելի՞ է ասել, որ՝
ա) a-ն բացասական թիվ է,
բ) |a|-ն ոչ բացասական թիվ է,
գ) a-ն դրական թիվ է,
դ) 2a–3<2a,
ե) a-ն կոտորակային թիվ է,
զ) (|a|+1)-ը դրական թիվ է։
5) Գտե՛ք արտահայտության ամենամեծ արժեքը.
ա) 3 – |x|,
բ) –|x|,
գ) –3 ⋅ |x|,
դ) –(|x| – 2)։
Լրացուցիչ առաջադրանքներ
6) Վազքի մրցումներում մարզիկներից մեկը տարածությունն անցել է 4 ր 45 վրկ-ում, իսկ մյուսը՝ 20 %-ով արագ։ Ինչքա՞ն ժամանակում է նա հասել վերջնագծին։
7) Տարբեր փականներ ունեցող երեք ճամպրուկների բանալիները խառնվել են իրար։ Բավակա՞ն է արդյոք երեք փորձը, որպեսզի իմանանք, թե որ բանալին որ ճամպրուկինն է։