Առաջադրանքներ`
1.Գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչի՞ մասին էր պատմվածքը, ի՞նչ սովորեցիր, ո°րն էր հեղինակի ասելիքը։
Պատմվածքը այն մասին էր թե ինչպես է հայը հայ մնում աշխարհի, որ ծայրում էլ լինի։ Հեղինակի կարծիքով անհնար է բնաջնջել հայի ցեղը։ Ինչ միջոցի էլ, որ դիմեն, միևնույն է, հայը շարունակելու է ապրել ու արարել։
2.Պատմվածքից առանձնացրո՛ւ քեզ համար ամենից տպավորիչ հատվածը և հիմնավորի՛ր։
Տե՛ր Աստված, ի¯նչ լավ էր մշեցի այդ թուխ հային հանդիպելը: Դուք անգամ չեք պատկերացնի, որքան լավ է հայի համար հանդիպումը մի ուրիշ հայի` աշխարհի կորած-մոլորած մի անկյունում, այն էլ գարեջրատանը, մի տեղ, ուր մարդիկ խմում են: Մե¯զ ինչ, թե գարեջուրն անհամ է, և մե¯զ ինչ անգամ բռնապետությունները: Դրանք այդպես են ու այդպես էլ պիտի լինեն: Աշխարհում կան բաներ, որ փոխելն անկարելի է:
Սա մի աննկարագրելի զգացողություն է, երբ հայը օտար ափերում հանդիպում է մեկ ուրիշ հայի։ Միայն հայը կհասկանա, թե ինչ անբացատրելի ուրախություն է դա։
3. Գրի’ր, թե հայի ո’ր հատկանիշներն են խտացված նշված հատվածում։Կարծիքդ հիմնավորի’ր։
<<Կործանեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք` կկարողանա՞ք: Իրենց տներից քշեցե՛ք անապատ, մի՛մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի՛ տվեք իրենց ու իրենց Աստծու տները: Տեսե՛ք` նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսեք` ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով:
Նշված հատվածում խտացված են հայի տոկունությունը, հայրենասիրությունը, ազգայինը պահպանելու ձգտումը։
4.Ի°նչ ես կարծում, ո°ր հատկանիշներն են, որ հային հայ են պահում` անկախ գտնվելու վայրից։
Հային հայ է պահում դարերից եկած ավանդույթները, մայրենի լեզուն, մշակույթը, աշխատելու, ստեղծելու ձգտումը։
5. Պատմվածքի գաղափարն որքանո°վ է արդիական այսօր։
Պատմվածքի գաղափարը այսօր էլ արդիական է, քանի որ նենգ թուրքը այսօր էլ ձգտում է բնաջնջել հայի ցեղը։ Արդիական է, քանի որ այսօր էլ հազարավոր հայեր սփռված են աշխարհով մեկ։