Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան․ ֆիզիկական երևույթներ

Ֆիզիկան գիտեւթյուն է բնության մասին


1.Ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը:
Ֆիզիկա բառն նշանակում է բնություն։ Այն առաջացել է հունարեն ֆյուզիս բառից։

2.Որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը:
Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացահայտելն է։

3.Ինչ է ուսումնասիրում ֆիզիկան:
Ֆիզիկան ուսումնասիրում է մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական լուսային, ատոմային և միջուկային երևույթները, որոնք կոչվում են ֆիզիկական երևույթներ։

4.Քննարկել  ինչ է բնությունը:
Մարդն ապրում է բնության մեջ։ Բնությունն այն ամենի ամբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն՝ ջուրը, օդը, հողը, ծառերը, կենդանիները, աստղերը, մոլորակները։ Մարդը նույպես բնության մաս է։

5.Ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով:
Բնության երևույթ ասելով հասկանում եմ օրինակ ՝ երբ խոր աշնանը սառցակալում են լճակները, գարնանը հալվում է ձյունը, ամռանն անձրև է գալիս, իսկ ձմռանը ձյուն։ Բնության մեջ կատարվող փոփոխություններն անվանում են բնության երևույթներ։
6.Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ:
Ավտոմեքենայի շարժվելը, քարի ընկնելը, ջրի սառչելը, սառույցի հալվելը, ջրի գոլորշիանալը, կայծակը, որոտը ֆիզիկական երևույթների օրինակներ են։

7.Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները:

8.Ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ:
Մեզ շրջապատող ցանկացած առարկա անվանում են մարմին։

9.Ինչ է նյութը:Բերեք օրինակներ:
Այն ինչից որ բաղկացած են մարմինները, կոչվում է նյութ, օրինակ՝ երկաթ, պղինձ, փայտ, ջուր, օդ և այլն։

10.Ինչ է մատերիան:
Այն ամենն ինչ գոյություն ունի տիեզերքում երկնային մարմիններ, բույսեր, կենդանիներ և այլն, գիտության մեջ անվանում են մատերիա։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы