Հասարակական աշխարհագրություն

Դասի հղումը

  • Ինչու է առաջացել «Աշխարհագրություն» գիտությունը: Ինչ խնդիրներ ունի այն (յուրաքանչյուր սովորող արտահայտում է իր կարծիքը)

Երբ վերածննդի ժամանակաշրջանում հայտնագործվեցին նոր տարածաշրջաններ, ինչպես նաև զարգացան արդյունաբերությունն ու տրանսպորտը, աշխարհագրության կազմում հիմնադրվեց նոր ենթաճյուղ` տնտեսական աշխարհագրությունը, որն սկսեց ուսումնասիրել տնտեսության տեղաբաշխման հարցերը: Աշխարհագրության հիմնական խնդիրը մարդու շրջակա միջավայրի տնտեսության տեղաբաշխման վերլուծությունն ու գնահատումն է: Հասարակական աշխարհագրության գլխավոր խնդիրն է` պատասխանել այն հարցին, թե որքանով է ճիշտ տեղաբաշխված այս կամ այն գործարանը, գյուղատնտեսական մշակաբույսի դաշտը կամ ատոմային էլեկտրակայանը:

  • Որ գիտությունների հետ է կապված ու ինչպես: Նշել «Աշխարհագրության» հետ կապված 5 բնական ու 5 հասարական գիտություն, նշված օրինակները հիմնավորել:
    Հասարակական աշխարհագրությունը սերտորեն կապված է հարակից մի շարք գիտությունների հետ և օգտվում է դրանց դրույթներից ու հետազոտություններից: Դրանցից են օրինակ տնտեսագիտությունը, պատմությունը, սոցիոլոգիան, քաղաքագիտությունը, ժողովրդագրությունը: Բնական գիտություններից՝ կենսաբանության, գյուղատնտեսության և ֆիզիկայի հետ։
  •  Կյանքի որ բնագավառում են օգտագործվում աշխարհագրական գիտելիքները:
    • Նշեք կոնկրետ մի քանի օրինակ: 
      Կյանքում մարդը անընդհատ օգտագործում է իր աշխարհագրական գիտելիքները ճամփորդելիս, գյուղատնտեսությամբ զբաղվելիս, անասնապահությանբ զբաղվելիս և այլն։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы