Գործնական քերականություն
1.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը տվյալ նախադասության համար։
- Լուրջ միջոցներ ձեռնարկելու փոխարեն ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։ (փոխարեն, փոխանակ)
- Սպասվում էր հայ-ադրբեջանական պաշտոնական նոր հանդիպումներ։ (պաշտոնեական, պաշտոնական)
- Երկյուղածությամբ մոտ գնացի ու դողդոջուն ձեռքերով հանեցի ծրարը։ (դողդոջուն, դողդոջյուն)
- Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ ավանդություններ են ստեղծվել: (ավանդույթներ, ավանդություններ)
- Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության զգացում էր մնացել: (զգացում, զգացմունք)
- Խոսքը վերաբերում է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին: (Խոսքը վերաբերում, վերաբերվում)
- Գեղագիտությունը հասկացություն է տալիս գեղեցիկի մասին: (հասկացություն, հասկացողություն)
- Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը տեղի տվեց։ (տեղի տվեց, տեղիք տվեց)
- Երկուսն էլ ուսում առած առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
- Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկեց իր վրանը։
- Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե լուծվում էր։
- Այդ մասին ասվել է բազմիցս:
- Ընկերներիդ հանդիպելիս չմոռանաս ասել այդ մասին։
- Երեխան իր ծնողների հետ դուրս եկավ զբոսանքի։
- Ոչ միայն չէր սովորել դասերը այլև դասի տեղն էլ չգիտեր։
- Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր նախադասության համապատասխան տեղերում։
- Ընթացող գնացքի լուսամուտից երևում էին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ անհետանում էին թանձրացող խավարում, ապա առկայծում։ (երևալ, անհետանալ, առկայծել)
- Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրորվում էին , իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոնել, բերել)
- Վարպետը վերցրեց հաստոցը, անջատեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
- Դաշնակահարի մատները սահեցին ստեղների վրայով, և դահլիճը ողողվեց հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծեց ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
- Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)