Ստեղծագործական աշխատանք
Կար չկար, մի քաղաք կար։ Այնտեղ բարություն չկար։ Այնտեղի մարդիկ չար և կոպիտ էին։Նրանք ատում էին բարի մարդկանց և կենդանիներին։ Այդ քաղաքում բարի էին միայն կենդանիները, բայց եկավ մի օր, որ մարդիկ սկսեցին իրենց չարության պատճառով վիճել և սպանել միմյանց։ Այդ քաղաքից քիչ հեռու՝ անտառի ծայրում, մի փոքրիկ տնակում ապրում էր մի տղա։ Նա սիրում էր կենդանիներին։ Երբ որսորդները գնում էին անտառ, նա անտառի բոլոր կենդանիներին բերում էր իր տուն։ Մի օր չար մարդիկ իմանում են բարի տղայի մասին և գնում անտառ։ Գնում, գնում, հասնում են տղայի տնակի մոտ։ Նրանք ցանկանում են վնասել տղային, բայց հայտնվում է մեծ արջը, որին տղան փրկել էր որսորդներից, և ուտում չար մարդկանց։Բայց արջի ետևում կանգնած էր ևս մեկ չար մարդ։ Նա կրակում է արջին և սպանում։ Անցնում են տարիներ։ Մի օր տղան կենդանիների հետ ճանապարհ է ընկնում և գնում դեպի չար քաղաք, որտեղ պակասում էին սերն ու բարությունը։ Տղան մտնում է քաղաք, սակայն չի խոսում չար մարդկանց հետ, որպեսզի չբացահայտվի նրա բարությունը։ Նա գնում է քաղաքի միակ դպրոցը, որտեղ երեխաներին սովորեցնում էին փոքր տարիքից արդեն չար լինել և չսիրել միմյանց։ Տղան մտնում է դպրոց, երեխաներին վերցնում է իր հետ և տանում անտառ իր տուն։ Նա երեխաներին բաժանում է կոնֆետներ և բացատրում նրանց, որ չարությունը լավ բան չէ։ Երեխաները հավանում են տղային և խոսք տալիս, որ էլ երբեք չար չեն լինի։ Տղան երեխաների հետ վերադառնում է դպրոց։ Երեխաները գնում և տղայի մասին պատմում են իրենց ծնողներին։ Որոշ ծնողներ ցանկանում են հանդիպել բարի տղայի հետ և խոստանում են այլևս չար չլինել։ Տղային նշանակում են երկրի ղեկավար։ Քաղաքում մարդիկ ապրում են երջանիկ և ուրախ, որովհետև վերանում է չարությունը և մարդկանց և կենդանիների հանդեպ։