Գործնական աշխատանք

  1. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անունԳրի՛ր գործածված ածանցները:

Քերել-քերիչ
գրել- գրիչ
կապել-կապիչ
քամել- քամիչ
թակել- թակոց
ըմպել-ըմպանակ
բացել-բացիչ
գործել-գործիչ
խաղալ-խաղալիք
ուտել-ուտելիք
խմել-խմիչք
հագնել-հագուստ
ձգել- ձգան
փակել-փական
խթանել-խթան
փաթաթել-փաթաթան
ճոճել,-ճոճանակ
գանձել-գանձանակ
զսպել-զսպանակ
ջնջել-ջնջոց
ծածկել-ծածկոց
կապել-կապոց
օրորել-օրորոց:

  1. Շարքի բոլոր բառերը բացի մեկիցնույն ձևով են կազմվածԳտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային: բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:

գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք: դ) Համառորեն,տնօրեն, վեհորեն անսրտորեն, մարդկայնորեն:

  1. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավորբառեր կազմի՛րդրանք դնելով նոր բառերի սկզբումմեջտեղում և վերջում:

Ձեռք-ձեռագործ, ձեռագիր, ձեռակերտ, ձեռնոց, առձեռն
հյուր-հյուրընկալ, հյուրատուն, հյուրասեր, հյուրանոց, անհյուրընկալ
հույս- անհույս, հուսահատ,
վերջ-անվերջ, վերջաբան, վերջակետ, վերջավորություն, վերջույթ
գետ- գետակ, գետափ,
(գիտ)գետ- գիտուն, աստղագետ, գիտուն, անգետ, հնագետ, պատմագետ, գրագետ:

  1. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին ծառերի մյուս տեսակներից ավելի հաճախ է խփվում կայծակից : Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարվելու տեղ փնտրելիս  պետք է հեռու գնալ կաղնուց: Կանաչով պատելը  փրկում է քաղաքում բնակվողներին.  օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում: Փայտի նյութից  գրեթե քսան հազար արտադրանքի տեսակ են ստանում:

Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին մյուս ծառատեսակներից ավելի հաճախ է կայծակահարվում : Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարվելիս պետք է հեռանալ կաղնուց: Կանաչապատելը  փրկում է քաղաքաբնակներին.  օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում: Փայտանյութից  գրեթե քսան հազար արտադրատեսակ են ստանում:

  1. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռքով գրված գրքերում: Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:

Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու երկրաբանությամբ զբաղվողները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր ու մետաղ ձուլելու տեղեր:

Վանա լճի  շրջակայքում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանքավայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռագրերում: Բրոնզի ու երկաթի դարաշրջաններից սկսած՝ հայկական լեռնաշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղանուններ:

Հետագայում հնէաբաններն ու երկրագետները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորվածքները ու մետաղաձուլարանները:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы