Վերլուծիր ընկերոջդ աշխատանքը. Նախագծային աշխատանք.

Ուսումնասիրում եմ ընկերոջս Աստղիկ Վարսանյանի բլոգը

Բլոգի նկարը շատ գեղեցիկ էր, բայց քանի որ ծաղիկ էր ծաղկամանի մեջ, կարելի է կանաչ երանգ ավելացնել ներքևի հատվածում:Անուն, Ազգանուն լրացված էր, դպրոց, դասարան լրացված էր, բաժինները նույպես: Ուսումնասիրեցի մաթեմատիկա բաժինը: Բաժնում կատարված էին մաթեմատիկայի ապրիլ ամսվա գրեթե բոլոր առաջադրանքները, լրացուցիչ աշխատանքները կատարված չէին: Ես հավանեցի Աստղիկի բլոգը: Գնահատում եմ 8:

Ուսումնասիրում եմ ընկերոջս Մարիանա Գրիգորյանի բլոգը

Բլոգում նշված էին անուն, ազգանուն , դպրոց, դասարան, բաժիններ: Ապրիլ ամսվա մաթեմատիկա առարկայի գրեթե բոլոր առաջադրանքները կատարված էր, լրացուցիչները կատարված չէր: Բլոգի ընդանուր տեսքը շատ գեղեցիկ էր: Խորհուրդ կտաի վարդագույնի մի փոքր բաց երանգ դնել: Գնահատում եմ 9:

Ուսումնասիրում եմ ընկերոջս Լանա Գրիգորյանի բլոգը

Լանայի բլոգ մտնելուն պես հայտնվեց շատ գեղեցիկ փոքրիկ թռչուն, բայց ես խորհուրդ կտայի մի փոքր փոքրացնել նկարը: Լանայի բլոգում կատարված էին բոլոր առաջադրանքները, բայց մի փոքր թերի: Նրա բլոգում լրացված էր անուն, ազգանուն, դպրոց, դասարան, բաժինները և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գլխավոր կայքի հղումը: Ես Լանայի բլոգը շատ հավանեցի: Գնահատում եմ 8:

Ուսումնասիրում եմ ընկերոջս Ռոբերտ Սաֆարյանի բլոգը

Ռոբերտի բլոգը շատ նուրբ ու դասական էր: Լրացված էր անուն, ազգանուն, դպրոց, դասարան, օրացույց և բաժիններ: Ես ուսումնասիրեցի Ռոբերտի բլոգի մաթեմատիկա բաժինը: Բաժնում կատարված էին ապրիլ ամսվա բոլոր նյութերը: Լրացուցիչները կատարված չէին: Առաջադրանքները տեղադրված էին շատ կոկիկ: Շատ հաճելի բլոգ էր, գնահատում եմ 9:

Ուսումնասիրում եմ ընկերոջս Հրանդ Ղազարյանի բլոգը

Հրանդի բլոգում նշված էր անուն, ազգանուն, դպրոց, դասարան, բաժիններ և իր մասին փոքրիկ գրառում: Ուսումնասիրեցի մաթեմատիկա բաժինը: Բաժնում կատարված էին ապրիլ ամսվա բոլոր առաջադրանքները: Լրացուցիչ առաջադրանքները ևս կատարված էին: Խորհուրդ կտայի գլխավոր նկարը փոքրացնել: Գնահատում եմ 9:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы