Պատմություն

Նկարագրել Արտաշես Առաջինին: Հողատարածքների հետ կապված ի՞նչ կարևորփոփոխություն արեց նա:
Արտաշես Ա Բարեպաշտ (մ.թ.ա մոտ 230 – մ.թ.ա. մոտ 160), Հայոց թագավոր մ.թ.ա. 189 թվականից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից։ Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200 թվականին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա–ին։

Ո՞վ է եղել Տիգրան Մեծը: Ի՞նչ քայլերի շնորհիվ է դարձել հայոց պատմության ամենահայտնիարքաներից մեկը:
Տիգրան Բ Արտաշեսյան, առավել հայտնի է որպես Տիգրան Մեծ  Մեծ Հայքի թագավորության արքա Արտաշեսյանների հարստությունից, որը կառավարել է մ․թ․ա․ 95 թվականից մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 55 թվականը։ Մ.թ.ա. 115-ին անժառանգ Արտավազդ Ա-ն, որը կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։

Որպես արքա ի՞նչպիսի առանձնահատկություններ ուներ Արտավազդ Երկրորդը: Ինչպի՞սի ավարտ ունեցավ նրա կյանքը:
Ա րտավազդ Բ (հին հուն․՝ Αρταβάσδης της Αρμενίας, ծննդյան թիվը՝ անհայտ — մ.թ.ա. 31, Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս), Մեծ Հայքի «արքայից արքա» Արտաշեսյանների հարստությունից։ Կառավարել է մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։ Ժառանգել է կայացած պետություն, զարգացած ենթակառուցվածքներ և մարտունակ բանակ։ Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական թագավորությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы