1․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:
Ա. Ուժեր, տարրեր, ծովեր, նաև, կույտեր, բերդեր, շենքեր: (միավանկ բառերը ստանում են —եր վերջավորությունը)
Բ. ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նավահանգիստներ: (բազմավանկ բառերը ստանում են —ներ վերջավորությունը )
Գ. Գառներ, դուռ-դռներ, մատներ, մուկ-մկներ, թոռներ, ձուկ-ձկներ, լեռներ, բեռներ:(Այն բառերը, որոնք գրաբարում ունեցել են —ն վերջավորությունը, գոգնակին կազմում են —ներ վերջավորության միջոցով)
Դ. Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր: ( երկրորդ վանկում գաղտնավանկ ը ունեցող բառերի հոգնակին կազմվում է -եր վերջավորությամբ )
Ե. Ծովածոց-ծովածոցեր, սուզանավ-սուզանավեր, դաշտավայրեր, շնագայլեր, հեռագիր-հեռագրեր, լրագիր-լրագրեր ( վերջում միավանկ բաղադրիչ ունեցող բազմավանկ բառերի հոգնակին կազմվում է -եր վերջավորությամբ )
Զ. Քարտաշներ, գրագիրներ, լեռնագործներ, բեռնակիրներ ( վերջին վանկում բայական իմաստ արտահայտող բառ ունեցող բազմավանկ գոյականները հոգնակին կազմում են -ներ վերջավորությամբ )
Է. Մարդիկ, կին-կանայք ( հայերենում կան բառեր, որոնց հոգնակին կազմվում է այլ վերջավորություններով )
2․Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:
Մրցող լաստանավերը մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերը գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը:
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր վերածվել են ցամաքի:
3․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:
Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․
ստրուկի մտքով-ստրկամիտ,
լի և առատ-լիառատ,
կյանքի հյութ- կենսահյութ,
ցավից լլկված-ցավալլուկ,
մոլոր մտքով-մտամոլոր,
սուր ընթացող-սրընթաց,
խելքը կորցրած-խելակորույս,
նոր հայտնված-նորահայտ,
մենակ ապրող-մենակյաց,
խիստ բարքով-խստաբարո,
երկար ապրող- երկարակյաց,
նոր եկած-նորեկ,
աչքին հաճելի-ակնահաճո:
4․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:
Բարձրագագաթ — լեռնագագաթ, սրագագաթ
քաղցրաձայն —բարձրաձայն, ցածրաձայն, մեղմաձայն
վսեմաշուք-վեհաշուք
տիրակալ-բռնակալ, մազակալ
վճռաբեկ-
սառնաղբյուր-ձորաղբյուր, կաթնայբյուր
վարկանիշ-մակնիշ, ցուցանիշ
դալկադեմ-լուսադեմ, կիսադեմ
ցատկահարթակ-դեմահարթակ
հոռետես-լավատես, պայծառատես:
5․Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել (թշնամու դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):
6․Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:
Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
Սրա հիման վրա կլինի հիմքը:
Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջը մասին:
Ի՞նչ բան է հրաբուխը:
Ի՞նչեր բան են մթնոլորտային ճակատները:
Հեռախոսը դա շքեղություն չէ:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:
7․ Տեքստը վերականգնի՛ր նախադասությունները վերադասավորելով:
Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռևս 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:
Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Դեռևս 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: