Ամփոփիչ հաշվետվություն

Այս տարին միջին դպրոցում անցավ շատ հետաքրքիր և բովանդակալից: Ավելացան հետևյալ առարկանները՝ պար, պատմություն, տեխնոլոգիա, մաթեմատիկա և երևակայություն : Մեծ հաճույքով մասնակցել եմ պարի պարապմունքներին, սովորել եմ տարբեր ազգային պարեր: Պատմության դասը սիրում եմ, հատկապես շատ եմ սիրում կրոնների հետ կապված դասերը: Մաթեմատիկա և երևակայություն առարկայի միջոցով մենք սովորեցինք ինչպես խնայել գումարը, ինչպես ճիշտ օգտագործել գումարը: Իսկ տեխնոլոգիա դասի ընթացքում առաջին կիսամյակում սովորեցինք առողջագիտություն, իսկ երկրորդ կիսամյակում՝ խեցեգործություն: Առողջագիտություն դասի ընթացքում սովորեցինք ինչպես ճիշտ սնվել, ինչպես ճիշտ լվանալ ատամները և շատ հետաքրքիր թեմաներ, իսկ խեցեգործություն դասի ընթացքում սովորեցի կավից պատրաստել բաժակ, ափսե, կուժ և այլն: Նաև կարողացա աշխատել գանչառով:

Մասնակցել եմ նաև շատ հետաքրքիր և ուսուցողական ճամփորդությունների:

Ճամփորդել եմ Գյումրիով:

Գնացել եմ նաև Արատես:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы