Դասարանական

1․ Գծերի փոխարեն գրել Ռ կամ Ր:
Սարսուռ, բարբառել, կարկառուն, վառվռուն, խրճիթ, ծարավ, բրոնզ, մարմար, պառկել, ջղագրգիռ, գոռգոռալ, հոգեթրթիռ, ժխոր, բարբառ, ահասարսուռ:

2․ Տեքստը գրի՛ր`
ա) օդաչուի անունից,
 բ) որպես լրագրող,
 գ) որպես մի մարդ, որ չի հավատում և չի ուզում, որ մյուսները հավատան:

       Երբ Բելգիայի երկնքում «թռչող ափսե» հայտնվեց, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան «որսան»: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Մոտավորապես քառասունհինգ րոպե ինքնաթիռները հետապնդեցին ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Օդաչուներն իրենք ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես թռիչքի հետագիծն ու արագությունը փոխում էր:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы