Համաշխարհային կրոններ

1․ Ի՞նչ էր իրենից ներկայացնում  հեթանոսությունը։
Հեթանոսությունը կրոնական ուղղվածություն է, որը հանրային կրոն է և տարբերվում է մյուս կրոններից ՝քրիստոնեությունից, մուսուլմանությունից և հուդայականությունից։
2․ Թվել քրիստոնեական կրոնի պատվիրանները։

  • Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար։
  • Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես:
  • Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես:
  • Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն:
  • Պատվիր քո հորն ու մորը։
  • Մի սպանիր։
  • Մի շնանար:
  • Մի գողանար:
  • Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր:
  • Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր:

3․ Թվել 10 փաստ, որոնք բնորոշ են բուդդայական կրոնին։

  • Մարդիկ սխալմամբ կարծում են, թե բուդդիստները ընկալում են Բուդդային որպես աստված և երկրպագում են նրան: Իրականում Բուդդան հավատացյալների կողմից ընկալվում է իբրև ուսուցիչ, որը հիմնադրել է նիրվանային հասնելու փիլիսոփայությունը: Բուդդիզմը առհասարակ բացառում է աստծո գոյությունը:
  • Թյուր կարծիք կա այն մասին, թե բոլոր բուդդիստները բուսակեր են: իրականում բուդդիստներից շատ քչերն են հետևում նման սննդակարգին: Բուդդան նույնպես չէր արգելում մսի կիրառությունը:
  • Բուդդիզմի վերաբերմունքը սննդի հանդեպ հետևյալն է. հարկավոր է ուտել այն, ինչը կենսականորեն անհրաժեշտ է և եթե դուք լեռնային գոտու բնակիչ եք ուր բուսական սնունդ աճեցնելը բարդ է, կարող եք և միս ուտել:
  • Բուդդիստներն ի տարբերություն մնացած հավատքների հետևորդների, չափազանց լավ են վերաբերվում գիտության զարգացմանը:
  • Բուդդիզմը բավականին տարածված է, և զիջում է միայն իսլամին, հինդուիզմին և իհարկե քրիստոնեությանը: Բուդդիզմի հետևորդների մոտավոր թիվը 500 մլն. է:
  • Բուդդիզմի մեջ ամենակարևորը բացահայտման սեփական պրակտիկան է: Բուդդան արգելում էր աշակերտներին հավատալ անգամ հենց իրեն. մարդը պիտի բացահայտի ճշմարտությունն ինքնուրույն:
  • Բուդդիստները դեմ են բռնությանը, սակայն նրանց թույլատրված է սերտել և օգտագործել մարտարվեստի հմտություններ բռնությունը կանխարգելելու համար:
  • Բուդդայական հավատքն ունի 5 պատվիրան՝ չսպանել, չգողանալ, չստել, չխմել գինի և չշնանալ.

4․ Ներկայացնել մահմեդական կրոնի առաջացման պատմությունը։ Թվել՛ մահմեդական երկրներից մի քանիսը։

Մահմեդականությունը կամ իսլամը համաշխարհային 3 կրոններից է. առաջացել է VII դարում։ Հետևորդները՝ 1,3–1,8 մլրդ մարդ։ Մահմեդականության հիմնադիրն արաբ Մահմեդ քարոզիչն է։ Մահմեդը, ուսումնասիրել է հուդայականությունը և քրիստոնեությունը, և ստեղծել է իր՝ մահմեդական կրոնը: Մահմեդականությունն իր գաղափարախոսությամբ և ծիսակատարությամբ մոտ է քրիստոնեությանը։

Մահմեդականության հետևորդները հիմնականում բնակվում են Մերձավոր ու Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի երկրներում, Հնդկաստանում, Չինաստանում, Ադրբեջանում, Բալկանյան երկրներում և այլն: Մահմեդականությունը 28 երկրների պետական կրոնն է: 

Աղբյուրներ՝ 
Քրիստոնեություն՝ https://www.dasaran.net/apps/wiki/view/id/18
Բուդդայականություն՝ https://www.dasaran.net/apps/wiki/view/id/30
Հեթանոսություն՝ https://www.dasaran.net/apps/wiki/view/id/89
Մահմեդականություն՝  https://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1297

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы