Նախագիծ

Հարցեր

  • Ի՞նչ է սննդառությունը: Արդյոք բոլո՞ր կենդանի օրգանիզմներն են սնվում:
    Օրգանիզմի՝ նյութեր և էներգիա հայթայթելու գարծընթացը կոչվում է սննդառություն: Բոլոր կենդանի օրգանիզմներին բնորոշ է սննդառությունը:
  • Ի՞նչ են սննդանյութերը: Կենդանի օրգանիզմներում ինչի՞ համար են դրանք օգտագործվում:
    Սննդում պարունակվում են նյութեր, որոնք անհրաժեշտ են նոր բջիջների առաջացման և օրգանիզմի կենսագործունեությունն էներգիայով ապահովելու համար:
  • Ի՞նչ գործընթացներ է ընդգրկում սննդառությունը:
  • Ի՞նչ է ֆոտոսինթեզը: Ի՞նչ է առաջանում բույսերում՝ ֆոտոսինթեզի
    շնորհիվ: Ինչո՞ւմ է քլորոֆիլի դերը:
    Տերևի քլորոպլաստները պարունակում են կանաչ գունանյութ՝ քլորոֆիլ, որտեղ Արեգակի լույսի էներգիայի հաշվին անօրգանական նյութերից՝ ջրից և ածխաթթու գազից, սինթեզվում են օրգանական նյութեր և անջատվում է թթվածին: Այս երևույթն անվանում են լուսասինթեզ:
  • Բույսերում ի՞նչ օրգանական նյութեր գիտեք: Ի՞նչ դեր ունեն դրանք:
    Ջուր, թթվածին, հանքային նյութեր: Դրան անհրածեշտ են օրգանիզմի կենսագործունեության համար:
  • Սննդառության ո՞ր ձեւն է կոչվում ավտոտրոֆ, ո՞րը՝ հետերոտրոֆ:
    Երբ բույսը կարողանում է ինքնուրույն սինթեզել օրգանական նյութեր դա համրվում է ավտոտրոֆ սնուցում, իսկ երբ բույսը կամ կենդանին սնվում է այլ օրգանիզմներում կուտակված օրգանական նյութերով դա կոչվում է հետերոտրոֆ սննդառություն:
  • Արդյոք բոլո՞ր բույսերն են ավտոտրոֆ: Ի՞նչ միջատակեր բույսեր
    կան: Ներկայացրե՛ք օրինակներ:
    Ոչ բոլոր բույսերն են ավտոտրաֆ: Բնության մեջ հանդիպում են նաև այնպիսի կանաչ բույսեր, որոնք, տերևներում ունենալով մարսողական հյութեր արտազատող գեղձեր, ֆոտոսինթեզին զուգընթաց մարսում են տերևի վրա նստած միջատներին և օգտագործում նրանցում պարունակվող նյութերը: Այդպիսի միջատակեր բույսերից են ցողիկը, վեներայի մաշիկը ճանճասպանը և այլն:
  • Ո՞րն է կենդանիների սննդառության առանձնահատկությունը: Կենդանի օրգանիզմների միջեւ սննդային ի՞նչ փոխհարաբերություններ կան:
    Կենդանիները աննդառության գործընթացում օգտագործում են բույսերում կուտակված արեգակնային էներգիան: Որոշ կենդանիներ սնվում են միայն բույսերով և կոչվում են բուսակեր կենդանիներ: Գիշատիչները սնվում են բուսակեր կենդանիներով: Կան կենդանիներ, որոնք սնվում են կենդանիների դիակներով: Դրանց անվանում են դիակերներ:
  • Շրջապատի կենդանի օրգանիզմներից նշե՛ք ավտոտրոֆները եւ
    հետերոտրոֆները: Ի՞նչ գիտեք նրանց մասին:
    Ավտոտրոֆ են բույսերի մեծամասնությունը, իսկ հետերոտրոֆ են բոլոր կենդանիները, մարդիկ, մի շարք սնկեր մակաբույծները:
  • Ի՞նչ եք կարծում՝ գիշատիչներին անհրաժե՞շտ է պահպանել, թե՞ ոչ:
    Մեծ է գիշատիչ կենդանիների դերը բնության մեջ, քանի որ կան կենդանիներ, որոնք սնվում են կենդանիների դիակներով:
  • Բնութագրե՛ք այն սննդամթերքը, որն օգտագործում է մարդը: Նշե՛ք,
    թե ո՛րն ունի բուսական, ո՛րը՝ կենդանական ծագուման:

Մարդը օգտագործում է տարբեր սննդանյութեր՝ միրգ, բանջարեղեն, կաթնամթերք, հացահատիկ, տարբեր տեսակի մսամթերք:
Կենդանական ծագման են կաթնամթերքը, մսամթերքը, ձուն:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы