Գործնական աշխատանք

1.Փոխիր տրված բառերի մուգ գրված տառերը և ստացիր նոր բառեր:
Գիրք— գիրկ, տանկ— տանձ, սանր- մանր,  մարագ- կարագ, նոր- փոր, բարդ- մարդ
2.Փակագծերում նշված բառերից ընտի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասությամ մեջ:
Երեկոյան (բառաչում, մայում) էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:
Գառնուկը հուսահատությունից (մայում, բառաչում էր):
Մի կատաղի քամի (ճռնչաց, շառաչեց) այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:
Ծանր ու հին փայտյա դուռը (անընդհատ ճռնչում, շառաչում էր):
Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների (եռուն, եռանդուն) շրջան:
Այդ (եռանդուն, եռուն) ծերուկը զարմացնում էր բոլորին:
Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:
Արքայական (նժույգները, ձիերը)  սպասում են իրենց հեծյալներին:
Քո պատմած դեպքը սովորական (հնարք, հնարանք) է, այլ, ոչ թե իրականություն:
Տղան տարբեր (հնարք, հնարանք) է գործածում աղջկա սիրտը շահելու համար:
3.Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել – մեկը մյուսի սրտովը լինել
Հազար մաղով անցկացրած –փորձառու
Հիվանդի համար ջուր բերող – հոգոտար
Գլխին կրակ թափել – զրպարտել, խայտառակել, բամբասել:
Կանաչ-կարմիրը կապել –տղային ամուսնացնել:
Կոպեկի համար մեռած – ագահ
Ուրիշի բնում ձու ածել –Օգուտը ուրիշին տալ:
Ոտքի կոխան դարձնել –ոտքերի տակ տալ, ոտնահարել
Փուշը մատից հանել –Նեղության պահին օգնության գալ:
Գրքի մի երեսը կարդալ — հարցին միակողմանիորեն մոտենալ:
4.Լրացրե’ք բաց թողնված տառերը,  երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:
Վարձու, կարգազանց,    բարձրություն, անջրդի,  տախտակ, բացօդյա, անդորրություն,  դարբին, սիգապանծ,  սանդուղք, վարդապետ, խորդուբորդ,  կմախք,  կցկտուր,  ճեպընթաց, դշխոյական, ելևէջ, կեսօր, թախծոտ, օրիորդ, անբախտ, հարթավայր,

5.Առանձնացրե’ք հոմանիշային  6 զույգ:
Այգաբաց,  ամանոր,  նավասարդ, արփի, իղձ,  արգասիք, երազանք,  թախիծ,   արեգակ, արշալույս, արդյունք, տխրություն:
ամանոր-նավասարդ
այգաբաց- արշալույս
թախիծ- տխրություն
արփի- արեգակ
իղձ- երազանք
արգասիք- արդյունք

6. Առանձնացնել հականիշային 6 զույգ:
Տերևազուրկ, ստոր, երանգավառ, համր, վեհանձն, սաղարթախիտ, չոր,  խոսուն, խորդուբորդ, դժգույն, տամուկ, ողորկ:
տերևազուրկ- սաղարթախիտ
ստոր- վեհանձն
երանգավառ- դժգույն
համր- խոսուն
չոր-տամուկ
խորդուբորդ — ողորկ

7.Փակագծում  տրված բառերը տեղադրեցե’ք  բաց թողնված  տեղերում` ենթարկելով անհրաժեշտ   փոփոխությունների:
 Ամռանը նա սիրում էր  նստել պատշգամբի   առաջ   փռված   պարտեզում,    որտեղով      անցնում  էր  մեծ առուն .այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող սարերից    և   գնում  դեպի դաշտերը:

(սար, փռել,  ամառ, որտեղ)

Որքան  մոտենում  էինք,  այնքան ավելի նշմարելի  էին դառնում   գյուղի  տներն   ու այգիները,  երդիկներից   ելնող   ծխի  սյուները:

(երդիկ, դառնալ, ծուխ, տուն)

Լիլիթի   վեր   սլացող   հոգին   չէր  երկնչում  ոչ մի  խոչընդոտից  ,   ձգտում   էր  դեպի երկնասլաց   սյուների  նմանվող   ժայռերը,   տենչում  լեռների  երկնամերձ   բարձունքները :

(սյուն, խոչընդոտ, սլանալ, բարձունք)

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы