Ղ․ Աղայանի Հնարագետ ջուլհակը ավանդությունն ամբողջությամբ կարդա՛ և հորինի՛ր նոր ավարտ։
Անցան տարիներ ջուլհակը ծեր տարիքում դարձավ մեծ գործարանների տեր, բայց նա այդքան էլ չէր սիրում այդ սարքերը, որոնց շնորհիվ պատրաստվում էին կտավները: Նա գնաց իր տնակը նստեց մի անկյունում և սկսեց առաջվա պես կտավ գործել: Եկավ թագավորը և հարցրեց, թե նա ինչու է գործարանները թողած եկել և այս խրճիթում սկսել գործել: Նա պատասխանեց, որ իր տանը նա ավելի լավ է զգում, թեկուզ մութ, թեկուզ վատ պայմաններում, բայց իր հարազատ անկյունում՝ իր տանը, որտեղ առաջին անգամ սովորել է կտավ գործել:
Պատմությունից առանձնացրու տասական գոյական, ածական, բայ։
Գոյական- աշխարհ, մարդ, քաղաք, հրապարակ, դերվիշ, շրջան, փայտ, թալիսման, գիտնական, ժողովուրդ:
Ածական- ընդարձակ, մեծ, լուռ, մունջ, բարի, չար, հասարակ, երկայն, հնարագետ, ինքնաշարժ:
Բայ- գցել, գնալ, հասկանալ, ընկնել, կապել, խղճալ, ուզել, չունենալ, քշել, գործել: