Շարժական և անշարժ տոներ

Տոները ժամանակային առումով բաժանվում են երկու մասի՝ շարժական և անշարժ: Անշարժ տոներն իրենց կայուն օրն ունեն օրացույցում, իսկ շարժական տոները, կախված Զատկի տոնից, տեղափոխվում են ետ ու առաջ: Այսպես՝ տերունի տոներից անշարժ են՝ Ավետումը, Սուրբ Ծնունդը, Մկրտությունը, Անվանակոչությունը, Տյառնընդառաջը և այլն:
Օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը՝ 12-ից մինչև 18-ն ընկած ժամանակահատվածում, Աստվածածնի վերափոխման տոնն է: Այն միշտ կիրակի ենք տոնում, քանի որ տոնախմբում ենք ոչ թե սուրբ Կույսի ննջման օրը, որը եղավ օգոստոսի 15-ին, այլ՝ վերափոխման, որը կիրակի օրը եղավ:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы