Գործնական քերականություն

328. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:

Երբ «առա՜ջ» հրամանն ենք լսում՝ մենք, առանց վայրկյան անգամ մտածելու, քայլերս ուղղում ենք դեպի այն կողմը, ուր  մեր դեմքն է: Եվ այստեղ զարմանալի  ոչինչ չկա: Սակայն երբ այդ նույն հրամանը մեր հեոավոր նախնիներն էին ստանում, քայլում էին… դեպի աջ, որովհետև «առաջ»՝ առ+ աջ,  ստուգաբանորեն նշանակում է «դեպի աջ»:

Այդ ինչպե՞ս պատահեց, որ «աջ»-ը դարձավ «ուղիղ»:

Շատ լեզուներում «աջ» միաժամանակ նշանակում է նաև «ուղիղ», «ճիշտ». Անգամ՝ «ճշմարիտ»: Համեմատեցե´ք ռուսերեն правый-«աջ» և правильный-«ճիշտ»,  право-«իրավունք», правда-«ճշմարտություն»:

«Աջ» բառի այս իմաստի հետ կապված են նաև «աջել»՝ «ճիշտ կողմը շուռ տալ», «գործերը աջ գնալ» արտահայտությունները. աոաջ, առաջարկել, առաջին, հաջորդ, հաջող բառերը և հենց ինքը «հաջողություն» բաոը:


335. Փոքրիկ պատմություն գրի´ր, որ գրածիցդ հետևյալ հետևությունն արվի.

Մարդիկ ավելի ներողամիտ պիտի   լինեն:

336. Տեքստն ուշադի´ր կարդա, հարցերին պատասխանի´ր և աոաջադրանքը կատարի´ր:

Մարագում մկան բույն կար: Բնում իր երեք ձագի հետ ապրում էր մայր մուկը:

Խոշոր ու փափկամորթ սիամական կատուն հեզիկ-նազիկ եկավ,  կանգնեց մկան բնի առաջ ու անո՜ւշ-անուշ խոսեց.

—      Մուկի՜կ քույրիկ, քաղցրի՜կս, խելո՜քս, համո՜վս, թե էդ ծակից դուրս գաս ու.  ա´յ, էս ծակը մտնես, քեզ մի կարմիր ոսկի կտամ:

Մուկը կծկվեց իր բնում ու մտածեց. «Տեսնես ինչո՞ւ է էս կարճ ճամփի  համար էդքան վարձ տալիս: Էստեղ հաստատ  խարդախություն կա»:

Այդպես երկար ծանրութեթև արեց մուկը և ծակից դուրս չեկավ: Ասաց.

— էս կարճ ճամփի համար ինչո՞ւ ես էդքան վարձ տալիս: Չեմ գա: Կատվից ո՞վ է լավություն տեսել, որ:

Հարցեր և առաջադրանք.

Այս պատմության մեջ  կարևո՞ր է (այս հարցերի պատաս­խանները տեքստում գտի՛ր, քո պատասխաններն  հիմնավորի՛ր)՝

—      Ո՞րտեղ է մկան բույնը,- Մարագում

—      ի՞նչ մուկ է ապրում բնում,- մայր մուկ

—      ո´ւմ հետ է ապրում մուկը,- իր երեք ձագերի հետ

—      ի՞նչ տեսակի և ինչպիսի՞ն է կատուն,- Խոշոր ու փափկամորթ սիամական կատու

—      ինչպե՞ս եկավ կատուն.- հեզիկ-նազիկ եկավ

—      կատուն որտեղ կանգնեց- մկան բնի առջև

-ինչպե՜ս խոսեց  կատուն.- անուշ- անուշ

-կատուն մկանն ինչպե՜ս դիմեց.- Մուկի՜կ քույրիկ, քաղցրի՜կս, խելո՜քս, համո՜վս

-կատուն ի՞նչ ասաց- թե էդ ծակից դուրս գաս ու.  ա´յ, էս ծակը մտնես, քեզ մի կարմիր ոսկի կտամ:

-ինչպե´ս մտածեց մուկը.- «Տեսնես ինչո՞ւ է էս կարճ ճամփի  համար էդքան վարձ տալիս:

-ի՞նչ մտածեց մուկը- Էստեղ հաստատ  խարդախություն կա»:

-մուկն ի՞նչ արեց- Մուկը կծկվեց իր բնում ու մտածեց

-մուկն ի՞նչ ասաց.- «Տեսնես ինչո՞ւ է էս կարճ ճամփի  համար էդքան վարձ տալիս:

-դրանից հետո կատուն ի՜նչ արեց:-

Տեքստը համառոտի´ր՝ դուրս հանելով  այն բառերը, բառակապակցությունները, նախադասությունները, որոնք ավելորդ են :

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы