Գործնական աշխատանք

1.Դո՛ւրս գրել ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազթանկ, լավ, ուժեղ, ազնիվզվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտուրախ, նոր, քաղցր։

3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար- բազմագույն, գեղեցիկ, ուրախ

այգի- անմշակ, մրգաշատ, ծաղկած

ծաղիկ- բուրավետ, վայրի, թոշնած

գիրք-ուսուցողական, հետաքրքիր, նկարազարդ

գորգ- նախշազարդ, ձեռագործ, գույնզգույն

երկիր- հարուստ, զարգացած, աղքատ


4.Տրվածներից որն է ածական:
Մոխիր
Դողդոջուն
Դողդոջյուն

Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ

Սանդուղք
Ժայռափոր
Տնակ

5.Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:
Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:
Պարզ Բարդ Ածանցավոր Բարդ ածանցավոր
Մեծ ալեծուփ ուժեղ առևտրական
Խոշոր հորդառատ հոտավետ միջմոլորակային
Համեստ ոսկեհուռ հոդային
ահեղամռունչ սիրելի
մարդամոտ

6.Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:

Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:
Անտուն, անիմաստ, դժգույն, ոսկեղեն, ոսկյա, երկաթեղեն, համեղ, անհամ, երկաթյա

7.Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր  ածականակերտ ածանցները:

Վստահել- վստահելի, անվստահ, համակրել-համկրելի,անհամակրելի, բացատրել- բացատրական, անբացատրելի, դյութել-դյութիչ, գրավել- գրավիչ, հուզել-հուզիչ, բարկանալ-բարկացնող, վախենալ-անվախ, ամաչել-ամաչկոտ, պարծենալ-պարծենկոտ:

8.Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով  և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գյուխ ունեցող-յոթգլխանի,
երկու երես ունեցող-երկերեսանի,
երկու փող ունեցող-երկփող,
եռանդով օժտված-եռանդուն,
շատ բուրդ ունեցոդ-բրդոտ,
գույն ունեցող-գունավոր,
թևեր ունեցող-թևավոր,
մեծ ուժ ունեցող-ուժեղ,
երեք տարի (ամ) տևող-եռամյա,
տասը տարեկան-տասնամյա:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы