Դ. Վարուժան՝ 《Հասուն արտ》

Հասուն արտ

Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:

1.Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ 

Արտ-մշակելի հող՝ որտեղ ցանում են ընդեղեններ,
բոց-ճառագայթ, լուսավոր ցոլք,
խորխոլել-ճաքճքել, ճեղքվածքներով պատվել,
ծղոտ- բույսերի՝ հատկապես հացահատիկային բույսերի ցողունը,
քառաշար- չորս շարք կազմող, չորս շարքով դասավորված,
հասկ-հացաբույսերի մեծագույն մասի, ինչպես և մի քանի ուրիշ բույսերի ծաղկաբույլը, որի մեջ ծաղիկները դասավորված են ցողունի վերին մասի երկարությամբ,
սաթ-շատ փայլուն,
բոռ-վայրի մեղու,
պիծակ-խայթող թաղանթաթևավոր միջատ,
քիստ-հացազգի բույսերի հասկերի ամեն մի հատիկի գլխին աճող բարակ փշանման կարծր մազիկ,
փայլակ- կայծակի արձակած լույս,
դեղձանիկ-սերինոսազգիների ընտանիքին պատկանող փոքրիկ երգեցիկ թռչուն,
հնձել-հացաբույսերը մանգաղով՝ գերանդիով՝ հնձիչով ևն քաղել,
մանգաղ-գյուղատնտեսական ձեռքի գործիք՝ կորացրած սուր բերանով և կարճ կոթով՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար
Հացաբույս- հացահատիկային բույս: 

2.Ի՞նչ գույն ես տեսնում, երբ կարդում ես բանաստեղծությունը, հատկապես ո՞ր բառերն ու արտահայտություններն են այդ տպավորությունը ստեղծում։
Ես տեսնում եմ դեղին և նարնջագույն գույները բանաստեղծությունը ընթերցելիս, հատկապես այս հատվածներում՝
՛՛Ոսկեծուփ ծովեն, Գամ ոսկիդ հնձեմ, Արտըս ոսկո՜ւն է՛՛ , ինչպես նաև այն հատվածներում, որտեղ օգտագործվում է արև բառը:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы