1.Կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու խմբի նախակորիզավորների և կորիզավորների:
2.Մարդու օրգանիզմը կազմված է մոտավորապես 200 տեսակի բջիջից:
3.Կորիզավոր բջիջը կազմված է սպիտակուցներից, ճարպերից, ածխաջրերից:
4.Բջջի ամենախոշոր բաղադրամասը կորիզն է :
5. Բջջաթաղանթը կատարում է պաշտպանական դեր։
6. Բուսական բջիջներին բնորոշ են հատուկ օրգանոիդներ պլաստիդներ :
7.Բջջին բնորոշ է կիսվելու ունակությունը։ Այդ կերպ բջիջը բազմանում է։ Այս երեւույթը բոլոր կենդանի օրգանիզմերի վերարտադրման հիմքն է:
8. Համարյա բոլոր բուսական բջիջներում լավ երեւում են բջջահյութով լցված խոռոչներ՝ բակուոլ :
9. Միաբջիջ օրգանիզմները կազմված են ընդամենը մեկ բջջից, որտեղ տեղի են ունենում կենսական բոլոր գործընթացները։
10.Միեւնույն ծագում ունեցող, կառուցվածքով եւ գոր ծառույթներով նման եւ միջբջջային նյութով միացածբջիջների խումբը կոչվում է հյուսվածք :
11.Բարձրակարգ բույսերում տարբերում են 5 տեսակի հյուսվածքներ : Դրանք են գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող, մեխանիկական :Պատմի՛ր դրանց մասին:
12 .Կենդանական օրգանիզմներում տարբերում են … տեսակի հյուսվածքներ: Դրանք են … : Պատմի՛ր դրանց մասին:
13. …պահպանում են օրգանիզմի ժառանգական հատկանիշները եւ փոխանցում սերունդներին:14.Բջջում ջրից հետո մեծ քանակություն են կազմում … :