Բնագիտություն

Պատասխանի՛ր հարցերին

  1. Ի՞նչ են կենդանի օրգանիզմների հյուսվածքները:
    Էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային դրանք կենդանի օրգանիզմների հյուսվածքներն են։
  2. Ինչպե՞ս կարելի է դիտել հյուսվածքները:
    Հյուսվածքները կարելի է դիտել մկանային կծկմամբ։
  3. Հյուսվածքներում միջբջջային կառուցվածքի ի՞նչ ձեւեր գիտեք:
  4. Ո՞ր կենդանի օրգանիզմներում կան հյուսվածքներ:
  5. Բուսական ի՞նչ հյուսվածքներ կան:
    Բարձրակարգ բույսերում տարբերում են գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքներ։
  6. Որո՞նք են ծածկող, փոխադրող, գոյացնող հյուսվածքների առանձնահատկությունները: Ի՞նչ գործառույթ են դրանք կատարում: 
    Ծածկող — Ծածկող հյուսվածքը պատում է բույսի բոլոր օրգանները՝ պաշտպանելով նրան անբարենպաստ պայմանների ազդեցությունից՝ չորացումից, գերտաքացումից և մեխանիկական վնասվածքներից։ Այս հյուսվածքը կազմված է ինչպես կենդանի, այնպես էլ մահացած բջիջներից։ Բույսերի տերևներն ու երիտասարդ ընձյուղները ծածկված են կենդանի բջիջներով, իսկ արմատներն ու ցողունները՝ մահացած բջիջներով։

    Փոխադրող — Փոխադրող հյուսվածքը կազմված է անոթներից և մաղանման խողովակներից։ Այն իրականացնում է նյութերի վերընթաց և վարընթաց հոսքը՝ ջուր և սննդանյութեր մատակարարելով բույսի բոլոր օրգաններին։

    Գոյացնող — Գոյացնող հյուսվածքի բջիջները բույսի ամբողջ կյանքի ընթացքում բաժանվում են։ Դրա շնորհիվ բույսն աճում է և՛ երկարությամբ, և՛ հաստությամբ։ Արմատի ծայրին և ընձյուղի գագաթին գտնվող գոյացնող հյուսվածքը ապահովում է բույսի աճն ըստ երկարության, իսկ ցողուններում և արմատներում գտնվողները՝ ըստ հաստության։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы