- Մոնոթեիստական միաստվածություն, ավելի խորացված Երրորդության մասին ուսմունքով։ Ըստ քրիստոնեական հավատքի՝ աշխարհը արարվել է Միակ Աստծո կողմից, որն ունի երեք բնություն՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի։
- Աստված դիտարկվում է որպես կատարյալ Ոգի, Նա ոչ միայն ամենակարող և ամենագետ է, այլ նաև ունի անսահման բարություն և անվերջանալի սեր (Աստված սեր է)
- Ըստ քրիստոնեության՝ մարդկային կյանքն ամենամեծ արժեքն է։ Մարդը դիտարկվում է որպես հոգով անմահ, ստեղծված Աստծո կողմից իր նմանությամբ։ Ըստ կրոնի՝ բոլոր մարդիկ հավասար են Աստծո առաջ, և Նա ամեն դեպքում բոլորին սիրում է։ Աստված տվել է մարդկան ազատ կամքի իրավունք։
- Մարդու կատարյալության մասին ուսուցում, ըստ որի՝ մարդիկ կատարյալ են և ստեղծված են որ Սուրբ լինեն («․․․ Սուրբ եղեք, ինչպես Սուրբ է ձեր Երկնային Հայրը․․․»)
- Հոգևոր աշխարհի առաջնայնությունը ֆիզիկական աշխարհի նկատմամբ։ Աստված ֆիզիկական աշխարհի անառարկելի ղեկավարն է, որը տվել է այս Երկիրը մարդուն, որ վերջինս այստեղ իշխի և այստեղ իր ֆիզիկական մարմնի միջոցով կատարի իր Սուրբ պարտականությունը։
- Չարի սկիզբը համարվում է ոչ թե ֆիզիկական աշխարհը, այլ հոգևորը։
- Արդարների հարության մասին ուսուցում, ըստ որի արդարները պիտի հարություն առնեն և ժառանգեն ֆիզիկական աշխարհը։
- Աստծո՝ մարդկային կերպարանք ստանալու մասին ուսուցում՝ մարդկանց մեղքերից փրկելու, նրանց ճիշտ ուղղությամբ տանելու համար։ Ըստ քրիստոնեության՝ Հիսուս Քրիստոսը համարվում է Որդի Աստված, որը մարդկային կերպարանք ստացավ և որի խաչելությամբ մարդիկ փրկվեցին։
Տասներկու աշակերտների/առաքյալների սկզբնական ցանկը թվարկված է Մատթեոս 10․2-4 հատվածում․ «Տասներկու առաքյալների անունները սրանք են. առաջին՝ Սիմոն, որ Պետրոս անվանվեց, նրա եղբայր Անդրեասը, Զեբեդեոսի որդի Հակոբոս և նրա եղբայրը՝ Հովհաննես, Փիլիպպոս ու Բարթողոմեոս, Թովմաս ու Մատթեոս մաքսավոր, Ալփեոսի որդի Հակոբոս և Ղեբեոս, Սիմոն Կանանացի ու Հուդա Իսկարիովտացի, որը և մատնեց նրան»։ Աստվածաշունչը տասներկու աշակերտների անունները թվարկում է նաև Մարկոս 3․16-19 և Ղուկաս 6․13-16 հատվածներում։ Այս երեք հատվածների համեմատության ժամանակ անունների մեջ աննշան տարբերություններ ենք նկատում։ Հավանաբար, Թադևոսին նաև «Հակոբոսի որդի Հուդա» (Ղուկաս 6․16) և Ղեբեոս (էին անվանում 10․3)։ Սիմոն նախանձայույզը նաև հայտնի էր Սիմոն քանանացի անունով (Մարկոս 3․18)։ Հուդա իսկարիովտացին, ով մատնեց Տեր Հիսուսին, հետագայում փոխարինվեց Մատաթիայով (տե՛ս Գործք 1․20-26)։ Որոշ աստվածաբանների կարծիքով Մատաթիան «ոչ վավեր» առաքյալ էր և Հուդա Իսկարովտացուն փախարինողի հարցում Աստծո ընտրությունը Պողոս առաքյալն էր։
Տասներկու աշակերտները/առաքյալները սովորական մարդիկ էին, որոնց Աստված օգտագործեց արտասովոր կերպով։ Նրանց մեջ կային ձկնորսներ, ինչպես նաև մաքսավոր և հեղափոխական։ Ավետարանը նկարագրում է Տեր Հիսուսին հետևող այս տասներկու մարդկանց ձախողումները, պայքարները և կասկածները։ Տեր Հիսուսի հարության ու համբարձման վկաները դառնալուց հետո Սուրբ Հոգին Նրա աշակերներին/առաքյալներին փոխակերպեց և դարձրեց Աստծո զորավոր մարդիկ, ովքեր աշխարհը գլխիվայր շուռ տվեցին (Գործք 17․6)։ Ի՞նչն էր փոխվել։ Նրանք «Հիսուսի հետ էին եղել» (Գործք 4․13)։ Թող նույն նկարագիրը իրական լինի նաև մեր առումով։