Արփենիկ Չարենց. Հուշեր հայրիկիս մասին։
Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր։
— Իզաբելլա, տոնածառ եմ բերել,- ներս մտնելուն պես բղավեցիր ու պատվիրեցիր խաղալիքները բերել, որ կախես ծառին: Եվ մայրս խաղալիքները խնամքով դրեց սեղանին: Խաղալիքները շարում էիր ծառին, հանկարծ նկատեցիր շոկոլադե խաղալիք.— Իսկ սա ի՞նչ է, դե, ի՞նչ է,- հարցրեցիր Իզաբելլային:Ու մայրս խոնարհ, ու մայրս հեզ, պատասխանեց, որ շոկոլադ է:— Այ քեզ քաղքենիներ,- բղավեցիր,- Բոժիկ ջան, շուտ կեր այս շոկոլադե խաղալիքները և գիտցիր, որ շոկոլադը ուտելու և ոչ կախելու համար է շինված: Ասում են այդպես, Պիկասսոն այն մեծ, երբ տեսնում էր, որ խնձոր են վրձնում, զայրանում է շատ և խնձորն ուտում. “Խնձորն ուտելու և ոչ կտավի համար է ստեղծված”:
Ես առանձնացնում եմ հետևյալ հատվածը, որովհետև այս հատվածում Չարենցը հրաժարվում է ձևականությունից՝ թույլ չտալով,որ շոկոլադե խաղալիքները կախեն տոնածատից։ Նրա կարծիքով դրանք ուտելու համար են այլ ոչ թե ցուցադրելու, և երեխային պետք չէ զրկել կոնֆետը ուտելու հաճույքից։