《Ամենից տաքուկ անկյունն աշխարհում…》

Ամենից տաքուկ անկյունն աշխարհում իմ Մայր Հայաստանում է: Երբ գնում եմ ուրիշ երկիր, միշտ մի բան պակաս է լինում: Դա այն սերն ու ջերմությունն է, որ ստանում եմ իմ երկրում, իմ երկրի ամեն մի անկյունում: Ինձ, երբ հարցնում են, թե որ երկրում կուզենայի լինել, միշտ պատասխանում եմ՝ Հայաստանում: Երբ ինչ-որ բան է պատահում երկրիս հետ, ցանկանում եմ արագ իմանալ, թե ինչ է պատահել, և եթե այդ խնդիրը լինի լուծել թեկուզ կյանքիս գնով, ես առանց մտածելու կլուծեմ այն: Ինձ համար ամենատաքուկ անկյունը իմ Մայր Հայաստանն է, իմ երկիրը, հայրենիքը:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы