Արդեն գարուն է: Ինձ թվում է, որ այս տարի գարունը ավելի շուտ եկավ և իր հետ բերեց սեր և ջերություն:Գարնանը կան շատ բարի և գեղեցիկ տոներ: Գարնանը ծաղկում են ծառերը և ծաղիկները: Ես շատ եմ սիրում գարունը: Շատ մարդիկ ևս ուրախ են գարնան գալստով, որովհետև գարունը իր գալու հետ նաև բերում է խաղաղություն: Սովորաբար, երբ ասում են գարուն է, ծաղկած ծառեր և ծաղիկներ եմ հիշում: Երբ գարուն է, թռչունները իրենց երամներով վերադառնում են: Բնությունը և շատ կենդանիներ արթնանում են ձմռան քնից և տեսնում պայծառ և գեղեցիկ արևը երկնքում: