261. Կետերի փոխարեն գրիր ամբողջ(ողջ) կամ բոլոր (ը)բառերը:
Բոլոր նախադասությունները ճիշտ են գրված:
Ամբողջ գիրքը մի օրում կարդաց:
Բոլոր խնդիրները փորձի´ր լուծել:
Ամբողջ խնդրագիրքն արդեն վերջացրել է:
Բոլորը վազում էին ինչ-որ մեկի հետևից:
Ողջ ժողովուրդն է սպասում քեզ:
Բոլոր մարդիկ ինչ-որ բանի են սպասում:
Ամբողջ հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ:
Բոլոր գառներն ու ուլերը ցրվեցին:
Ողջ աշխարհը ոտքի տակ է տվել:
Բոլոր երկրներում եղել Է:
Բոլորը նույն բանն են պնդում:
Ամբողջը կրակի բաժին դարձավ:
263.Նախադասություններն ընդարձկի´ր՝ ումի՞ց կամ ինչի՞ց հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով.
Սողոմոն Իմաստունը կախարդական մի մատանի էր ստացել արքայից:
Մարդիկ վաղուց են հրաժարվել քարանձավներում ապրելուց:
Ընձուղտները սարսափահար փախչում էին հրդեհից:
ծորակից թափվեց սովորական, սառը ջուր:
Հոգնել էր արդեն երկար սպասելուց:
264. Ամենից բառի, ամենա-, -ագույն ածանցների օգնությամբ կազմի´ր տրված ածականների բոլոր հնարավոր ձևերը (գերադրական աստիճանը):
Ճոխ- ամենաճոխ, ամենից ճոխ,
կարճ- ամենից կարճ, ամենակարճ
ուրախ- ամենից ուրախ, ամենաուրախ
նվազ- նվազագույն
սքանչելի- ամենասքանչելի
հիանալի- ամենից հիանալի, ամենից հիանալի
խոր- ամենից խոր, ամենախոր
խորհրդավոր- ամենախորհրդավոր, ամենից խորհրդավոր
մութ- ամենամութ, ամենից մութ
նուրբ- ամենանուրբ, ամենից նուրբ
սուրբ- սրբագույն, ամենասուրբ, ամենից սուրբ
չքնաղ- ամենաչքնաղ, ամենից չքնաղ
քաղցր- քաղցրագույն, ամենից քաղցր, ամենաքաղցր
սիրուն- ամենից սիրուն, ամենասիրուն: