1. 3 Մի պարոն իր ընկերոջը ցույց տվեց մի դիմանկար և ասաց. «Ես քույր և եղբայր չունեմ, բայց նկարում պատկերված մարդու հայրը իմ հոր տղան է»։ Ո՞վ է պատկերված նկարում։
Նա
2. Օլգան մտապահել է եռանիշ թիվ, որից 7 հանելու դեպքում ստացածը կբաժանվի 7-ի, 9-ը հանելու դեպքում՝ 9-ի, 11 հանելու դեպքում՝ 11-ի։ Ո՞րն է Օլգայի մտապահած թիվը։
693
3. Տատիկն իր 10 թոռնիկների համար պատրաստեց տորթ։ Տատիկը չգիտի, թե իր քանի թոռնիկը կայցելի իրեն՝ 3, 5, 6, թե՞ 10 ։ Քանի՞ մասի պետք է բաժանել տորթը, որպեսզի յուրաքանչյուրին հասնի հավասար քանակությամբ, և ոչ մի կտոր չավելանա։
4. Այգեպան Հովհաննեսը իր հողակտորը վաճառեց: Այդ գումարով նա պատրաստվում էր ապրել 7 տարի, սակայն 5 տարում ծախսեց, որովհետև ամեն տարի նախատեսվածից 486 դոլար ավելի էր ծախսում։ Հողակտորը նա ի՞նչ գնով էր վաճառել։
5. Ինը վագոնանոց էլեկտրագնացքը Դավթի մոտով անցավ 12 վայրկյանում։ Գտեք գնացքի արագությունը, եթե ամեն վագոնի երկարությունը 16մ էր։
6. Պետք է հաշվել քառասունութ և երեսունինը թվերի գումարի և քսանյոթի արտադրյալի և քառասունութի և երեսունինը և քսանյոթ թվերի արտադրյալի գումարի տարբերությունը: Գրեք թվային արտահայտության տեսքով և հաշվեք: