Սեպտեմբեր-դեկտեմբեր ուսումնական ժամանակահատվածի հաշվետվություն

Այս ուսումնական տարին սկսվեց նոր դպրոցում և նոր ուսուցիչների հետ: Երկար ժամանակ չպահանջվեց ընտելանալու նոր միջավայրին: Այս ուսումնական տարին յուրահատուկ էր նրանով, որ դասերը անցկացվեցին և՛ առցանց, և՛ ֆիզիկական միջավայրում: Առցանց դասերի ընթացքում մեր ուսուցիչները ջանք չեն խնայել, որպեսզի մեզ փոխանցեն անհրաժեշտ գիտելիքները:

Միջին դպրոցում հատկապես շատ եմ սիրում մարմնակրթության, ընտրովի գործունեության և ազգաին պարի դասերը: Ձեռք եմ բերել նոր ընկերներ: Սիրում եմ ժամանակ անցկացնել գրադարանում: Մեծ հաճույքով հաճախում եմ ազգային պարի խմբակ:


Ինչ վերաբերում է 2021 թվականին, ցանկանում եմ, որ այն իր հետ խաղաղություն բերի, այլևս պատերազմ չտեսնենք, մեր երկրի սահմանները լինեն ամուր և անառիկ:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы