137. Կետերի փոխարեն գրի´ր ժամանակ ցույց տվող տրված բառերից ու բառակապակցություններից մեկը:
Աշխարհում կան երկրներ, որոնց բնակիչները (երկու միլիոն մարդ) խմելու մաքուր ջրից չեն օգտվում:
Հիմալայներում հայտնաբերվել է քարե դարին բնորոշ քարանձավային մարդկանց զարգացում ունեցող անհայտ մի ցեղ:
Գիտնականներն ասում են, որ հիմա երկրի վրա կլիմայական զգալի փոփոխություններ են լինում:
Դարեր առաջ նետաղեղը հզոր զենք էր համարվում:
Դարեր առաջ, հիմա, վերջերս, գալիք դարում:
138. Հրաման արտահայտող նախաասությունները գտի´ր և դրանց բայերն ընդգծի´ր:
Կշրջես աշխարհից աշխարհ ու տուն կգաս:
Շրջի´ր աշխարհից աշխարհ ու տո´ւն եկ:
Արծվի ճուտ ես պահում, որ մեծանա, արծիվ դառնա:
Արծվի ճուտ պահի´ր, որ մեծանա, արծիվ դառնա:
Չես քնի, մինչև տատդ հեքիաթ չպատմի:
Մի´ քնիր, մինչև տատդ հեքիաթ չպատմի:
139. Հաց բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի´ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:
Հայրի՛կ աշխատանքից վերադառնալուց հաց կբերես:
Մեծ դժվարությամբ էր նա օրվա հաց վաստակում
140. Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի´ր:
Երիտասարդ, վառ, ծամեր, ծաղրել, ծնունդ, ծառ, թուփ, բարձր, ծանր:
Կար չկար վառ ծամերով մի աղջիկ կար: Նա այնքան գեղեցիկ և ծանր մազեր ուներ: Նրան բոլորը սիրում էին և սպասում նրա ծննդյան օրվան, որպեսզի հանդիպեն նրան: Նա ապրում էր անտառում և շատ էր սիրում կենդանիներին: Երբ վերջապես եկավ նրա ծննդյան օրը, նա հրավիրեց բոլոր կենդանիներին: Սկյուռիկը իջավ ծառից, նապաստակը դուրս եկավ թփի ետևից և այտպես բոլոր կենդանիները հավաքվեցին: Բայց այդ անտառում կար մի չար և նախանձ արջ: Նա միշտ ծաղրում էր աղջկան, և երբ աղջկա ծննդյան արարողությունը սկսվեց, արջը մի ծանր քար վերցրեց և նետեց աղջկա տան ուղությամբ, բայց քարը դիպավ տանիքին շրջվեց և ընկավ արջի վրա և այտպես նա պատժվեց: