1.Պատմությունից առանձնացրո՛ւ քեզ համար ամենահուզիչ և ամենից տպավորիչ հատվածները և հիմնավորի՛ր։
— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին: Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:
Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:
— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…
2. Գրիր, թե ո՞րն էր պատմության ասելիքը։
Այս պատմությունը կարդալով հասկանում ես, թե ինչքան կարևոր է օգնություն ցույց տալ այն մարդկանց, ովքեր իսկապես դրա կարիքը ունեն: Մեր փոքրիկ օգնությունը կարող է մեծ երջանկություն պարգևել կարիքի մեջ գտնվող մարդուն: Օրինակ, եթե որևէ մեկը օգներ աղջկան, նրան տաք հագուստ և ուտելիք տար, նա չեր մահանա ցրտից ու սովից: Իմ կարծիքով այս պատմության ասելիքն այն է, որ պետք չէ անտարբեր լինել կարիքի մեջ գտնվող մարդկանց հանդեպ: Աղջկան սպանեց մարդկանց անտարբերությունը: