Համեմատություն։ Կրկնություն

1. 500 կգ հանքաքարից ստացել են 77 կգ պղինձ։ Ինչքա՞ն պղինձ կստացվի 300 կգ հանքաքարից։
500\300=77\X

2. Ստուգողական աշխատանքից անբավարար գնահատական է ստա­ցել 14 աշակերտ: Անբավարար գնահատական ստացածների քանա­կը հարաբերում է դրական գնահատական ստացածների քանակին, ինչպես 2 ։ 7։ Քանի՞ աշակերտ է դրական գնահատական ստացել։

3. Երկու կաթնամանների տարողությունները հարաբերում են, ինչ­պես 11 ։ 5։ Քանի՞ լիտր կաթ կտեղավորվի առաջին կաթնամանում, եթե երկրորդի տարողությունը 25 լ է։

4. 160 գ ծովի ջրում պարունակվում է 8 գ աղ։ Քանի՞ գրամ ծովի ջուրն է պարունակում 56գ աղ։

5. Բանվորը 8 ժ աշխատելու համար ստանում է 2500 դրամ։ Քանի՞ դրամ կստանա բանվորը 12 ժ աշխատելու համար։

6. Մետաղյա խորանարդը, որի կողի երկարությունը 13 սմ է, ունի 1352 գ զանգված։ Որքա՞ն է նույն մետաղից պատրաստված և 2 սմ կողով խորանարդի զանգվածը։

Լրացուցիչ առաջադրանքներ

7. Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 69 է: Գտեք այդ թվերի արտադրյալը:

8. Տիգրանի մտապահած երկու բնական թվերի գումարը 14 է, իսկ արտադրյալը՝ 33։ Գտեք Տիգրանի մտապահած թվերը:

9. Սոնայի մտապահած թվի եռապատիկի և 24-ի երեք քառորդ մասի տարբերությունը 15 է: Գտեք Սոնայի մտապահած թիվը:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы